ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիային շտապեցնում են ներկայացնել Brexit-ի հստակ առաջարկներ՝ փափուկ, թե կոշտ

svoboda.org

Հոկտեմբերի 31-ին լրանում է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու վերջնաժամկետը:  Երկուշաբթի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և Մեծ Բրիտիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջև ԵՄ-ից դուրս գալու տեխնիկական հարցերը  քննարկելու նպատակով կազմակերպված հերթական հանդիպումն էր:   Ենթադրում է, որ քննարկվել է ԵՄ-ից  «ապահարզանի» պայմանագրում Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հետ կապված Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը հարցը: 

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսպես ասած «կոշտ» Brexit-ի, կամ որ նույնն է Եվրամիությունից առանց նոր պայմանագրի դուրս գալու կողմնակից է: Մինչդեռ Ջոնսոնի մոտեցումը չեն կիսում խորհրդարանի ընդդիմադիր  ու անկախ պատգամավորները: Ավելին, Մեծ Բրիտանիայում փորձագիտական հանրության մի ստվար հատված ակտիվ բարձրաձայնում է կոշտ Brexit-ի բացասական հետևանքները բրիտանական տնտեսության համար: Ըստ այդ հաշվարկների, առանց պայմանագրի ԵՄ լքելն իսկական քաոսի կհանգնեցնի երկիրը. կգրանցվի սննդամթերքի, դեղորքայքի գնաճ, խուճապային գնումները կհանգեցնեն պարենային մատակարարման ընդհատումների: Կառավարության մոտ մտավախություն կա նաև, որ առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալը կհանգեցնի նրան, որ բեռնատարները Լա Մանշը կանցնեն մինչև երկուսուկես օրվա ուշացումներով, իսկ այդ իրադրությունը կարող է  տևել մինչև երեք ամիս:

Այս հաշվարկները հանգեցրեցին նրան, որ բրիտանական խորհրդարանի ընդդիմադիր թևն ու անկախ պատգամավորները որոշեցին միավորվելու և առանց համաձայնագրի Brexit թույլ չտալու վերաբերյալ օրինագիծ ընդունել, համաձայն որի, եթե մինչև հոկտեմբերի 19-ը ԵՄ հետ պայմանագիր չկնքվի, Brexit-ը կհետաձգվի մինչև 2020 թ. հունվարի 31: Դա թույլ չտալու համար Ջոնսոնը մեկ ամսով դադարեցրեց Խորհդարանի աշխատանքները՝ մինչև հոկտեմբերի 14-ը:

Ավելի ուշ՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում, Brexit-ը կրկին հետաձգելու հավանականությունը, կարծես հօդս ցնդեց.  Բորիս Ջոնսոնը Իռլանդիայի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարեց. «կարծում եմ, որ բրիտանական ժողովուրդը ցանկանում է, որ մենք գործարք կնքենք ԵՄ-ի հետ և Միությունը լքենք հոկտեմբերի 31-ին»:

Մի կողմից ավելի է հաստատվում Ջոնսոնի դիրքորոշումը ԵՄ-ից այս տարվա հոկտեմբերի հեռանալու որոշման հետ կապված, մյուս կողմից Եմ նհետ նոր պայմանագրի համար արդեն ուշ է: 

Այսինքն, եթե երկու կողմերի մոտ միջանկյալ օպերատիվ որևէ որոշում չկայացվի, Մեծ Բրիտանիան ամենայն հավանականությամբ կլքի Եվրամիությունն այս տարվա հոկտեմբերին առանց պայմանագրի, ինչը բրիտանական տնտեսության համար առաջիկայում կհանգեցնի ծանր հետևանքների:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: