ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քիմ Քարդաշյանին առաջարկվել է նորաստեղծ SKIMS ապրանքանիշը Հայաստան բերել

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) շնորհակալություն է հայտնել ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայ աստղ Քիմ Քարդաշյանին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանն աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու քայլերի համար: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն առաջարկել է ամերիկահայ աստղին իր նորաստեղծ SKIMS ապրանքանիշը Հայաստան բերել և այստեղ արտադրություն կազմակերպել:

«Տեղյակ ենք, որ Թուրքիայում սկսել եք Ձեր` SKIMS ապրանքանիշի ապրանքների արտադրությունը: Խնդրում ենք մտածել նույն արտադրությունը Հայաստանում կազմակերպելու մասին ևս, քանի որ Հայաստանը երկիր է, որն աշխարհին հայտնի է իր զարգացած արհեստագործությամբ և ծառայությունների մատուցման որակով»,- ասվում է Քիմ Քարդաշյանին ուղղված թվիթերյան գրառման մեջ:

Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայ աստղն արձագանքել է հանձնախմբի թվիթերյան գրառմանը: Նա նշել է, որ մոտ ապագայում մեկնելու է Հայաստան, և որ այնտեղ «մեծ պլաններ ունի»: «Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կմեկնեմ Հայաստան: Հուսով եմ՝ իմ այցով կկարողանամ նպաստել տեղի առևտրային ոլորտի առաջընթացին, հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը՝ ներառյալ այնտեղ՝ Հայաստանում, SKIMS ապրանքանիշի արտադրությունը»,- գրել է Քիմ Քարդաշյանը։

«Մենք անհամբեր սպասում ենք ձեր առաջիկա ուղևորությանը Հայաստան, գնահատում ենք այն ամենը, ինչ անում եք»,- արձագանքել է ANCA-ն, գրում է Tert.am-ը:

Նշենք, որ Քիմը SKIMS ապրանքանիշը հիմնադրել է այս տարվա ամռան սկզբին: Այն թողարկում է մարմինը ձգող ներքնազգեստի հավաքածուներ։ Հիշեցնենք, որ ամերիկահայ աստղը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: