ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արթուր Ջավադյանը ԵՏՄ կոլեգիայի անդամ Տիմուր Ժակսիլիկովի հետ քննարկել է ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ԵԱՏՄ կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովին, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի, ինչպես նաև ԵԱՏՄ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով:
ԿԲ-ից հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները՝ հույս հայտնելով, որ դրանք անդամ-պետությունների համար համագործակցության և ինտեգրման նոր հնարավորություններ կընձեռեն: Հատկապես կարևորվել է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի ընդունումը և դրանում կենտրոնական բանկերի և ԵԱՏՄ կոլեգիայի համատեղ աշխատանքը:
Զրուցակիցները քննարկել են նաև ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի կողմից դիտարկվելիք հարցերի շրջանակը և հետագա անելիքները:
Տիմուր Ժակսիլիկովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կենտրոնական բանկին՝ նիստը հյուրընկալելու  կազմակերպչական հարցերում կոլեգիային օժանդակելու հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: