ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իշխանությունների կողմից խրախուսվո՞ւմ էր արդյոք ԵԱՏՄ գործընկերների դեմ ակցիան

news.am

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Պուտինի աշխատանքային այցը Երևան անցավ առանց արտառոց միջադեպերի, սակայն որևէ կերպ չհերքեց հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին մամուլի և փորձագիտական շրջանակի պնդումները:  Այցի արդյունքներով դժվար է ասել, որ երկու երկրների միջև առնվազն ֆոնային լարվածություն չկա: Պուտինի Երևան ժամանելու ժամանակը, օդանավակայանում և Բաղրամյան 26-ում դիմավորելու արարողությունները, ինչպես նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ Ռուսաստանի դեսպանատանն ունեցած հանդիպումը վկայում են այն մասին, որ այցին նախորդած խոսակցություններն անհիմն չէին:

Այս ամենին գումարվում է նաև Բաղրամյան 26-ի դիմաց իրականացված ակցիան, երբ արևմտյան ֆինանսավորմամբ գործող որոշ անհատներ պաստառներ էին պարզել՝ պահանջելով ազատ արձակել Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում գտնվող քաղաքական բանտարկյալներին: Ակցիան իր տրամաբանությամբ միգուցե կարելի է նորմալ համարել, միջազգային պրակտիկայում հաճախ է հանդիպում, երբ օտարերկյա պետությունների ղեկավարներին այս կամ այն երկրում ընդունում են բողոքի ակցիայով, սակայն  ոչ այս դեպքում: Ոստիկանության կողմից արգելվել էր «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի վտանգների մասին իրազեկման  ակցիա իրականացնող «ՎԵՏՕ» շարժմանը մոտենալ Բաղրամյան 26–ին: Եթե խոսքն իսկապես անվտանգության մասին է, պետք է  ոստիկանությունը խոչընդոտեր երկու ակցիաների անցկացմանն էլ՝ հատկապես, որ երկուսն էլ կանխատեսելի էին: Կարծում եմ՝ մեր ոստիկանությունն ի վիճակի է պատշաճ ապահովելու նման միջոցառումների անվտանգությունը, ուստի, տպավորություն է ստեղծվում, որ պետական մարմինների համար խնդիրը եղել է ակցիաների բովանդակությունը: Դժվար է ասել, թե ինչ նպատակ կարող էր հետապնդել ոստիկանության կողմից հակառուսական ակցիային չխոչընդոտելը. միամտություն է կարծել, որ ակցիայի մասնակցիների պահանջները կարող են լուրջ ընդունվել դրանց հասցեատիրոջ կողմից, սակայն ակցիան կարող է խտացնել երկկողմ հարաբերություններում առկա բացասական ֆոնը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: