ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան և ԵՄ brexit-ի հարցով նոր գործարք են կնքել

ft.com

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնն ու Բրյուսելը նոր համաձայնագիր են կնքել Brexit-ի վերաբերյալ: «Մենք նոր հրաշալի համաձայնագիր ենք ձեռք բերել, որը մեզ վերադարձնում է վերահսկողությունը», - թվիթերում գրել է Ջոնսոնը:

Brexit-ի պայմանները հաջողությամբ համաձայնեցնելու մասին թվիթերում հայտնել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը. «Այն արդարացի և հավասարակշռված համաձայնագիր է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի համար և  ցույց է տալիս լուծումներ փնտրելու մեր հանձնառությունը: Ես խորհուրդ եմ տալիս, որ Եվրոպական խորհուրդը հավանության արժանացնի այդ գործարքը»:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ուղղված նամակում Յունկերը տվել է հետևյալ բացատրությունը. «Բանակցողները հինգշաբթի հասել են պայմանավորվածության Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի մասին մշակված հավելյալ արձանագրության և քաղաքական հռչակագրի տեքստի վերաբերյալ»: 

Այժմ համաձայնագիրը պետք է հաստատվի հոկտեմբերի 17-18-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովում, որից հետո Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը պետք է հավանության արժանացնի հոկտեմբերի 19-ին կայանալիք արտահերթ նիստում: Սակայն մեծ է հավանակնությունը, որ Համայանքների պալատում այս համաձայնագիրը ևս հավանության չի արժանանա: Համայնքների պալատում մեծամասնություն կազմող ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբանը նոր համաձայնագիրն արդեն որակել է ավելի վատը, քան Թերեզա Մեյի կողմից բանակցվածը: Քորբանի կարծիքով՝ նոր գործարքը սպառնալիքի տակ է դնում Մեծ Բրիտանիայի սննդային անվտանգությունը, հանգեցնում է աշխատավորների իրավունքների և բնապահպանական չափանիշների խախտման և հարվածում է բրիտանական առողջապահական համակարգին: Բրիտանական խորհրդարանի կուսակցություններից Հյուսիսային Իռլանդիայի ժողովրդավարական յունիոնիստական կուսակցությունը, որը համագործակցում է իշխող պահպանողական կուսակցության հետ, իր հերթին հայտարարել է, որ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի սահմանների հարցով տարաձայնությունները պահպանվում են և որ կուսակցությունը պատրաստ չէ աջակցելու նոր համաձայնագրին:

Brexit-ի հարցով Մեծ Բրիտանիայում երկրորդ հանրաքվե անցկացնելու հարցը շարունակում է մնալ օրակարգում: Այսօր լեյբորիստական կուսակցության ներակայացուցիչները լրատվամիջոցներին հայտնել են, որ կուսակցությունը որոշել է հոկտեմբերի 19-ին քվեարկել երկրորդ հանրաքվեի օգտին:

Եվրամիության նորմերի համաձայն՝ միության կազմից Մեծ Բրիտանիայի վերջնական դուրս գալը պետք է կայանար 2019 թվականի մարտի 29-ին, սակայն Համայնքների պալատը երեք անգամ մերժել է Թերեզա Մեյի կառավարության կողմից Brexit-ի պայմանների մասին ձեռք բերված համաձայնագրի նախագիծը: Արդյունքում Brexit-ի ժամկետը հետաձքվեց սկզբից մայիս, ապա հոկտեմբերի 31, իսկ Մեյը ստիպված եղավ հրաժարական տալ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պնդում է, որ Լոնդոնի և Բրյուսելի «ապահարզանը» պետք է տեղի ունենա սահմանված ժամկետում՝ մինչև հոկտեմբերի 31-ը:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: