ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit. լեյբորիստները համաձայն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

Եվրամիությունը համաձայնություն է տվել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու վերջնաժամկետը ևս երեք ամսով՝ մինչև 2020թ. հունվարի 31-ը հետաձգելուն: Սակայն  եթե բրիտանական խորհրդարանն, այնուամենայնիվ, ավելի վաղ վավերացնի համաձայնագիրը, ապա Brexit-ը կարող է տեղի ունենալ ավելի շուտ:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեմ էր գործընթացի հետաձգմանը: Նախորդ շաբաթ նա հայտարարեց ԵՄ հետ Brexit-ի նոր համաձայնագրի համաձայնեցման մասին, սակայն խորհրդարանում փաստաթուղթը մերժվեց: Ջոնսոնի նկատմամբ խորհրդականների կողմից եղան ճնշումներ ԵՄ-ից գործարքի հետաձգում խնդրելու: 

Արդյունքում, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ապահարզանի գործընթացը հետաձգվեց: Բրիտանական կառավարության ղեկավարը կանգնեց քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրությունների անցկացման քննարկման հարցի առաջ: 

Ի սկզբանե հայտնի էր, որ արտահերթ ընտրությունների անցկացումը Մեծ Բրիտանիայում հնարավոր է ընդդիմադիր լեյբորիստների համաձայնության պարագայում, իսկ վերջիններս դրան կհամաձայնեն այն պայմանով, որ Ջոնսոնը հրաժարվի առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալու մտադրությունից:  Այսօր արդեն` հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը համաձայնություն է տվել արտահերթ ընտրությունների անցկացմանը: Ենթադրվում է, որ քիչ հավանական է դառնում կոշտ Brexit-ը:

Գործընթացի շուրջ վերջին զարգացումներից հետևում է, որ Մեծ Բրիտանիան կրկին Եվրամիության հետ համաձայնագրի քննարկումների փուլ է մտնում: Հիշեցնենք, որ այս համատեքստում շարունակում է բաց մնալ Հյուսիսայի Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև բաց սահմանի հարցը: Պետք է նշել, որ ԵՄ հետ Ջոնսոնի կողմից բանակցված վերջին համաձայնագրով Հյուսիսային Իռլանդիայի համար կոմպրոմիսային որոշում էր ընդունվել: Փաստաթղթում, որը մերժվեց խորհրդարանական ուժերի, այդ թվում՝ լեյբորիստների կողմից, Հյուսիսային Իռլանդիան միաժամանակ երկու մաքսային գոտիներում էլ նախատեսվում էր թողնել: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: