ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվում է կառավարական նոր օդանավ ձեռք բերելու հարցը

Կառավարական հին օդանավը բավական թանկ է՝ այդ թվում իր ընթացիկ պահպանման ծախսերի տեսանկյունից, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալվ գործադիրի ղեկավարին սպասարկող օդանավի փոփոխության հարցին:


Նա նշեց, որ քննարկվում է կառավարական նոր օդանավ ձեռք բերելու հարցը, քանի որ գործող թիվ մեկ բորտն արդեն հնամաշ է։

«Խնդիրը հետևյալն է, որ ներկայիս օդանավը, բացի նրանից, որ բավականին հին է, և դրանից բխող ընթացիկ ծախսերը բավականին բարձր են, նաև մենք ունենք խնդիր տրանսատլանտիկ չվերթների իրականացման համար։ Սա տարբերակ է, որը քննարկվում է, և վերջնական որոշում կկայացվի», - ասաց նա՝ նշելով, որ գործող ինքնաթիռը հավանաբար կփորձեն վաճառել, երբ նորը գնեն։ 

Հարցին՝ որքա՞ն է արժեցել ԱՄՆ վերջին այցը, Աղաջանյանը պատասխանեց, որ թվերին չի տիրապետում, չի կարող ասել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: