ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիայում օդանավն հարկադիր վայրէջք է կատարել դիմակ չկրող ուղևորի պատճառով

Ճապոնական Peach Aviation լոուքոսթերի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ուղևորի պատճառով, որը հրաժարվել է հետևել կորոնավիրուսի համավարակի շրջանում թռիչքների կանոններին և օդանավում աղմուկ բարձրացրել։ NHK հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայում առաջին անգամ է տեղի ունենում այսպիսի դեպք։

Օդանավը, որի մեջ 124 մարդ կար, երեքշաբթի օդ է բարձրացել Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի Կուսիրո օդանավակայանից՝ ուղևորվելով արևմտյան Օսակա քաղաք։ Ուղեկցորդները նկատել են, որ ուղևորներից մեկը առանց դիմակի է և նրան խնդրել են դիմակ դնել։ Տղամարդը, սակայն, հրաժարվել է դա անել։

Օդաչուն ճանապարհի գրեթե կեսին հարկադիր վայրէջք է կատարել Նիիգատի օդանավակայանում։ Այնտեղ ավիաընկերության կանոններին չհետևող տղամարդուն օդանավից իջեցրել են։ Դրանից հետո օդանավն ուղևորվել է Օսակա, որտեղ հասել է 2 ժամ ուշացումով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    29 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: