ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի քայլերը հարցականի տակ են դնում Միջուկային գործարքը. ԵՄ

Եվրամիությունը գտնում է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում պարտավորությունների՝ Թեհրանի կողմից հայտարարված հերթական կրճատումը հարցականի տակ է դնում այդ գործարքն ընդհանրապես: Այդ մասին նոյեմբերի 5-ին Բրյուսելում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

«ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների կրճատման վերաբերյալ Իրանի այսօրվա հայտարարությունն անհամատեղելի է նրա հանձնառությունների հետ: Սակայն, ինչպես միշտ, մենք ակնկալում ենք ՄԱԳԱՏէ-ի գնահատականը, որն այդ որոշման հետևանքները գնահատելու փորձ և հնարավորություններ ունեցող միակ կառույցն է: ԵՄ-ն միշտ էլ հանդես է եկել այդ համաձայնագրի պահպանման օգտին, նույնիսկ դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, սակայն այսօրվա որոշումը խնդրահարույց է դարձնում դրա կատարումը»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը նոյեմբերի 6-ից կսկսի ցենտրիֆուգների օգտագործումը Ֆորդոյի օբյեկտում, ինչն արգելված է միջուկային գործարքով: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: