ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բլումբերգը թեկնածություն կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հնարավոր է՝ իր թեկնածությունն առաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ժողովրդավարական կուսակցության կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ Բլումբերգը մտադիր է հանձնել փաստաթղթեր, որպեսզի սկսի ընտրապայքարն առաջնային ընտրություններում՝ Ալաբամա նահանգում: Դրանք կկայանան 2020թ. մարտին:

Սույն թվականի մարտին Բլումբերգը հայտարարել է, որ երկար մտածելուց հետո որոշել է մասնակցել ընտրապայքարին:

77-ամյա Բլումբերգը 2002-2013 թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա հայտնի է նաև՝ որպես ֆինանսական լուրերի նույնանուն գործակալության հիմնադիր: 

Միլիարդատերը հանդիսանում է ԱՄՆ ամենահարուստ մարդկանցից մեկը: Forbes-ի գնահատականով, նրա կարողությունը կազմում է 52 մլրդ դոլար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: