ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ամեն ինչ այդքան արագ տեղի չի ունենա». Ասադը խոսել է Սիրիայի վերականգնման խնդիրների մասին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ չի ակնկալում, թե երկրի մասշտաբային վերականգնման գործընթացն արագ տեղի կունենա և պատերազմի տարիներին երկրից հեռացած սիրիացիները շուտով հայրենիք կվերադառնան:

«Ամեն ինչ այդքան արագ տեղի չի ունենա: Ինչպես գիտեք, այժմ մեր հանդեպ էմբարգո է գործում: Վերջին երկու տարիների ընթացքում ամերիկացիներն արել են հնարավորը, որպեսզի թույլ չտան Սիրիայում ներդրումներ անելու ցանկություն ունեցող ոչ միայն իրավաբանական, այլև ֆիզիկական անձանց մուտքը: Այնպես որ, շատ ներդրողներ վախենում են կապիտալն ուղղել դեպի Սիրիա»,- հայտնել է Ասադը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է Tert.am-ը:

Նշվածը, սակայն, ըստ Սիրիայի նախագահի, ամենամեծ խնդիրը չէ:

«Երկրի վերականգնման համար մարդկային ռեսուրսը կբավականացնի, իսկ հավելյալ ռեսուրսի անհրաժեշտություն չկա: Վերականգնման գործընթացը պետք է տեղի ունենա աստիճանաբար, իսկ էմբարգոյի առկայությունն էլ ինձ չի անհանգստացնում: Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նման բարեկամական երկրներն էլ դառնալու են վերականգնման գործընթացի գլխավոր մասնակիցները»,- հավելել է Ասադը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: