ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջինը Գորբաչովն է ասել, որ Արցախյան հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին. Վազգեն Մանուկյան

Առաջինը Գորբաչովն է ասել, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, բայց շուտ հասկացվեց, որ դրանում չէ հարցը: Այս մասին այսօր իր ելույթում ասել է ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին:

«Այն արտահայտությունը, որ Արցախի հարցի լուծումը պետք է գոհացնի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, առաջինը Գորբաչովն ասաց, հետո շատ շուտ հասկացվեց, որ այդտեղ չի թաքնված հարցը: Գեղեցիկ նախադասություն է, որի տակ ազգային կամ քաղաքական նյութ չկա»,- ասել է Վազգեն Մանուկյանը:

«Մենք պետք է իմանանք՝ ինչ ենք ուզում, և արդեն ասել ենք ինչ ենք ուզում, ու պիտի հասնենք դրան, իհարկե, պռագմատիկ քայլերով»,- նշել է նա և հավելել, որ պետք է համախմբվել, և ոչ թե ինչ-որ անձի կամ քաղաքական ուժի շուրջը կամ դեմ, այլ համախմբվել որոշակի գաղափարական հենքի վրա: Եվ «Վերնատուն»  ակումբի հետագա գործունեությունը պետք է նպաստի հենց դրան:

Նշենք, որ այսօր Երևանում տեղի է ունենում «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի առաջին համաժողովը: Վազգեն Մանուկյանը, ով ակումբի հիմնադիրն է, հայտարարեց, որ ակումբը դեռ ձևավորման շրջանում է: Մի քանի քննարկումներ են անցկացվել Արցախի հարցի, անվտանգության, տնտեսության, ներքաղաքական հարցերի հետ կապված: «Ակումբը որևէ քաղաքական ուժի չի պատկանում: Այն բոլորինն է»,- ասել է Մանուկյանը:

Համաժողովի օրակարգում երեք հարց է ներառված՝ Արցախյան հիմնահարցը, Հայաստանի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը և պետաիրավական հարցերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: