ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն տարածաշրջանում մաքսային տվյալների ստանդարտացման առաջատարն է. ՀՄԿ գլխավոր քարտուղար

Սահմանին դժվարությունների առաջացման ժամանակ միշտ քննադատում են մաքսային ծառայությանը, բայց հաճախ դա լինում է ենթակառուցվածքի խնդիրների պատճառով, ևդրանց մի մասը կարելի է լուծել թվային տեխնոլոգիաների և «մեկ պատուհանի» համակարգի ներդրման միջոցով, ինչում Հայաստանը հաջողություններ ունի և տարածաշրջանում առաջատարն է մաքսային տվյալների ստանդարտացման ոլորտում։ Այս մասին «Սահմանամերձ համագործակցության ևառևտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովում նոյեմբերի 18-ին ասաց Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր տնօրեն Կունիո Միկուրիան, փոխանցում է  News.am գործակալությունը։

Նրա խոսքով՝ թվային տեխնոլոգիաները հատկապես կարևոր են այն երկրների համար, որոնք ծով ելք չունեն, այդ թվում և Հայաստանի համար, ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման, այնպես էլ ռիսկերի կառավարման առումով, ինչը գրանցվել է նաևմիջազգային կոնվենցիաներում։ «Այս օրակարգը երեք ուղղություն ունի՝ տարբեր երկրների մաքսային ծառայությունների փոխգործակցություն, մաքսային ծառայությունների ևայլ պետական գերատեսչությունների, մաքսային ծառայությունների ևբիզնեսի փոխգործակցություն։ Փոխգործակցության թվայնացումը հատուկ նշանակություն ունի սահմանին պետության հսկիչ գործառույթների թեթևացման տեսակետից, ինչն ապահովում է ապրանքների շարժի թափանցիկություն ևկանխատեսելիություն»,- նշել է նա։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: