ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարդիականացվի Մեղրու անցակետը

Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ նախատեսվում է արդիականացնել Մեղրու սահմանային անցակետը, այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 18-ին ասաց Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասին, փոխանցում է news.am գործակալությունը։

«Իրանից Հայաստան կամ Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստանով տարանցմամբ բեռներ փոխադրող բեռնատարների համար ավելի քիչ ժամանակ է պահանջվում, քանի որ, լրացնելով մաքսային հայտարարագիրը մեկ անգամ՝ անհրաժեշտ չի լինի այն լրացնել երկրորդ անգամ։ Կգործի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, ինչը նույնքան ժամանակ կխնայի, որքան, օրինակ, կարելի կլիներ խնայել շնորհիվ ավելի որակյալ ճանապարհի կամ ավելի արդյունավետ սահմանակետի։ Կարևոր է նաև այն, որ կներդրվի «մեկ պատուհանի» համակարգ, ինչը կնվազեցնի նաև կոռուպցիոն ռիսկերի մակարդակը»,- նշել է Մարյասինը։

Մարյասինի խոսքով՝  Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի ստորագրած փաստաթղթերը մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության օգտագործման մասին թույլ կտան արագացնել սահմանն անցնելու ժամանակը և՛ ուղևորների, և՛ բեռնատարների համար, ինչը շատ կարևոր է այն բարեփոխումների համատեքստում, որոնք Հայաստանն իրականացնում է պետական ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև ԵՏՄ-ում ինտեգրման զարգացման համատեքստում։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: