ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լյուքսեմբուրգը կոչ է անում ԵՄ-ին ճանաչել Պաղեստինի անկախությունը

gazeta.ru

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կողմ է ներկայացել, որ Եվրամիությունը ճանաչի Պաղեստինը որպես անկախ պետություն: Այդ կարծիքը նա հայտարարել է կիրակի  Tagesspiegel am Sonntag գերմանական թերթում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունը պետք է քննարկի այն, որ արդեն ժամանակն է ԵՄ անդամ երկրներին ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն»,-նշել է Ասելբորնը: Այդկերպ, նրա կարծիքով, Բրյուսելը կարող էր ներկայանալ որպես հակակշիռ Վաշինգտոնին եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մերձարեւելյան քաղաքականությանը:

«Մենք գիտենք, թե որքան դժվար է հատկապես Գերմանիայում, ինչպես նաեւ Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում եւ Լյուքսեմբուրգում անհատապես ճանաչել Պաղեստինը: Սակայն եվրոպական նախաձեռնության շրջանակում դա հնարավոր կլիներ»,-համարում է քաղաքական գործիչը: «Ամբողջ ԵՄ-ի կողմից Պաղեստինի ճանաչումն ազդանշան կլիներ, որ պաղեստինցիներն ունեն հայրենիքի, պետության կարիք այնպես, ինչպես եւ իսրայելցիները»,-պնդել է նա:

«Եթե իսրայելյան բնակեցման քաղաքականությունը և պաղեստինցիների տները ոչնչացնելը շարունակվում է, ապա պարզապես որևէ հեռանկար չի մնում պաղեստինյան պետության համար: Միջազգային իրավունքի դրույթները պահպանելու հրաժարումը կհանգեցնի, որ Մերձավոր Արեւելքում կգտնվի լրացուցիչ առնվազն 5 մլն փախստական: Դա չի կարող բխել Իսրայելի շահերից»,-ամփոփել է Ասելբորնը:

Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը, հասկանալով իրավիճակը, այլեւս չի համարում, որ Հորդանանի արեւմտյան ափին եվրոպական բնակավայրերի առկայությունը միջազգային իրավունքի խախտում է: Իսրայելում ողջունել են այդ որոշումը: Պաղեստինյան կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը լիազորված չէ չեղարկել միջազգային բանաձեւերը, որոնք վերաբերում են բնակավայրերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: