ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում. ո՞ւմ համար է այս անակնկալը

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհուրդն այսօր Բաքվում կայացած դռնփակ նիստի ընթացքում որոշեց հանդես գալ երկրի խորհրդարանը` Միլի մեջլիսը, լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ:

«Մենք այս քայլին ենք դիմում նախագահ Իլհամ Ալիևի կողմից իրականացվող բարեփոխումներին ու կադրային փոփոխություններին աջակցելու նպատակով»,- որոշումը մեկնաբանել է կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը:

Ադրբեջանում անսպասելի քայլի հիմքում կարող է լինել որևէ գլոբալ փոփոխություն, կամ իրադարձություն, որը խոցելի կլիներ  հերթական ընտրությունների՝ իրենց ժամկետին անցկացման դեպքում:

Այն, որ ժողովրդավարությամբ Ադրբեջանն առանձնապես աչքի չի ընկել, իսկ ներկա խորհրդարանի ընդդիմադիր ուժերն էլ, հարաբերականորեն կարելի է համարել ընդդիմություն, գաղտնիք չէ: Ուստի այս գործողությունների հիմքում միայն ներքին ընդդիմությանը զսպելը դժվար թե լինի:

Ադրբեջանական իշխող կուսակցությունը շատ հարմար քայլի է գնացել ներքաղաքական վերաձևումներ անցկացնելու համար՝ առանց արտաքին ուշադրության կամ առավել ևս միջամտության հնարավորություն թողնելու, ինչն անհնար կլիներ ընտրությունների՝ հերթական ժամկետով անցկացման պարագայում:

Գաղտնիք չէ, որ ընտրությունների շրջանում (նախընտրական շրջան, բուն ընտրություններ, հետընտրական շրջան) ուշադրությունը դեպի գործող քաղաքական ուժեր, այդ թվում՝ իշխանություն, մեծանում է: Խոսքն այս դեպքում արտաքին  դերակատարների ուշադրության մասին է: Այս տրամաբանությամբ, անսպասելիորեն հերթական ընտրությունների ժամկետը մեկ տարով առաջ գցելը, կարող է հետագայում սպասվող իրադարձության, կամ հավանական փոփոխության իրականացման համար առավել հանգիստ պայմաններ ապահովել: Ընտրված ժամկետը նաև ուշագրավ է ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների համատեքստում: Հստակ է, որ շատ ավելի զգուշավոր ու պասիվ շրջանում է գտնվում ԱՄՆ մինչ նախընտրական շրջանի մեկնարկը, ինչը կտրականապես կփոխվի արդեն նախընտրական և հետընտրական ժամանակահատվածում:

Թե ինչ իրադարձության մասին կարող է լինել խոսքը, այս պահին դժվար է կանխատեսել: Մի քանի հետաքրքիր հանգամանքի, սակայն, արժե ուշադրություն դարձնել:

Նոյեմբերի 22-ին Մեհրիբան Ալիևան Մոսկվա այց կատարեց, որտեղ կայացավ ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովը: Ալիևային ընդունեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի պետական համալսարանում հանդես եկավ ելույթով, որով փաստացի մերժեց եվրոպական արժեհամակարգը, հիշեցում արեց Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանի դերի ու նշանակության մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: