Դիլիջանում ընթանում է 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը
Դիլիջանի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» տարածքում տեղի ունեցավ 7-րդ Բիզնես ինովացիոն ֆորումի (BIF 2019) պաշտոնական բացման արարողությունը։ Իրենց բացման խոսքով հանդես եկան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «e-GovArmenia Consortium»-ի ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, «e-Hayq» կազմակերպության հիմնադիր տնօրեն Վահագն Պողոսյանը և «Instigate» ընկերությունների խմբի տնօրեն Արման Պողոսյանը, փոխանցում է news.am-ը։
Բիզնես ինովացիոն ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով ներկայացվում է ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ծավալվում է գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև ձևավորվում է հետագա գործողությունների պլան:
«Համաժողովի անցկացման ազդեցությունը հայկական բարձր տեխնոլոգիական միջավայրի զարգացման և Հայաստանն աշխարհին ներկայացնելու հարցում շատ մեծ է։ Մենք դեռ ահռելի աշխատանք ունենք անելու՝ համաժողովի ընձեռած հնարավորությունները իրագործելու, մեծ շուկաներ դուրս գալու, նոր կազմակերպություններ ներգրավելու ու բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ», - ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Տարիների փորձը ցույց է տալիս, որ Ֆորումի ընթացքում արծարծվող գաղափարները հետագայում բռնում են իրականացման ուղին, ինչն այս հարթակը դարձնում է որոշակիորեն բացառիկ։ Այս տարին լի էր մեծ թվով այցերով ու միջոցառումներով, ու եթե վերջին տարիներին մեզ համար կարևոր էր աճ գրանցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ապա այժմ մեզ, առավել քան երբեք, պետք է սևեռել ուշադրությունը ոլորտի բիզնես բաղադրիչի զարգացման վրա», - նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։
BIF 2019-ի հիմնական թեմաներն են՝ «Թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ՀՀ պետական ռազմավարություն», «ՀՀ թվայնացման ռազմավարական մոտեցումներ», «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ինովացիոն եղանակներ», «Երիտասարդացնելով STEM կրթությունը՝ հասունացնում ենք տեխնոլոգիական ոլորտը», «ԲՏԱ լուծումների արտահանման մեխանիզմներ» և այլն: Այս տարի ֆորումն անցկացվում է «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրով:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը և վերջինիս զարգացման նկատմամբ վերաբերմունքը մեր երկրում ենթարկվել է զգալի փոփոխությունների, ինչը մեզ դրդում է վերանայել Միության գործողությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության հետ համագործակցության ռազմավարությունը։ Այժմ պետք է նորովի ձևակերպել, թե ինչը բոլորիս համար ապագա տարիներին կհամարվի հաղթանակ տեխնոլոգիական ոլորտում։ Քանի որ այսօր Ֆորումին ներկա գտնվող անհատներից առնվազն հիսունը ներկայացնում են մասնավոր սեկտորը, իսկ քառասունը՝ տարբեր պետական ու միջազգային կառույցներ, այս երկու օրերի ընթացքում մեր առաքելությունը կլինի պետականի ու մասնավորի համար հիշատակածս հաղթանակի պատկերը հնարավորինս մոտեցնելն ու համահունչ դարձնելը», - բացման իր խոսքում նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Ֆորումն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ