ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բանակցային գործընթացը թափանցիկ չէ. իշխանություններն իրենց խոստումը չեն կատարում

Իշխանություններն իրենց խոստումը չեն կատարում՝ բանակցային գործընթացը թափանցիկ չէ: Ադրբեջանական կողմն էլ փակագծեր է բացում, որոնց հավաստիությունը չի մեկնաբանվում հայկական կողմից:

Այսօր Բաքվում տեղի ունեցած համատեղ մամուլիսի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բավական փակագծեր բացեցին՝ կապված Արցախյան կարգավորման բանակցային գործընթացի հետ: Մասնավորապես, Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ վաղը Բրատիսլավայում երևի թե կմեկնարկեն սուբստանտիվ բանակցությունները և առաջինը սեղանին լինելու է անվտանգության հարցը, ինչն առնվազն չհերքվեց Լավրովի կողմից: Նա հայտարարեց նաև, որ կողմերը խնդրել են միջնորդներին զեկույց պատրաստել և իրենց տեսլականը ներկայացնել անվտանգության հարցի հետ կապված: Իսկ Ռուսաստանի արտգործնախարարն էլ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին ռուսական առաջարկների հանդեպ վերաբերմունքի համար:

Ստացվում է, որ  ունենք բովանդակային բանակցային գործընթաց, որն արդեն չի սահմանափակվում հումանիտար միջոցառումների համաձայնեցումով, իսկ հայկական կողմը շարունակում է ոչ հստակ ձևակերպումներ հնչեցնել: Ընդամենը երեկ Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ առկա է միասնական փաթեթ, որի մեջ կան բուն կարգավորմանը առնչվող հարցեր և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին: Այսինքն, ակնհայտ է, որ բանակցային գործընթացը բավական դինամիկ զարգանում է, օրակարգում հստակ հարցեր են, որոնց մասին իշխանությունները չեն շտապում տեղեկացնել հանրությանը:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ բանակցություններն իրենց բնույթով փակ գործընթաց են և դրանցում թափանցիկություն լինել չի կարող: Խնդրահարույցն այստեղ վարչապետ Փաշինյանի հայտարարություններն են, ով պատրաստակամություն էր հայտնում նույնիսկ բանակցություններից ուղիղ եթեր մտնել, եթե դա հնարավոր լիներ, և խոստանում էր մշտապես իրազեկել հանրությանը զարգացումների մասին: Իսկ այսօր, փաստացի, տեղի է ունենում հակառակը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: