ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախական ակնարկը հայկական բիզնեսին

Օրեր առաջ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված «Հնարավորությունների արտահանում» միջոցառման ժամանակ ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը հանդես եկավ բավական հետաքրքիր խոսքով: Այն, ինչ-որ իմաստով, կարելի է նաև համարել կոչ՝ ուղղված հայ գործընկերներին՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք:

Ելույթի ընթացքում դեսպանը խոսեց հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների չիրացված պոտենցիալի մասին:  Նշենք, որ հայ-ղազախական առևտրաշրջանառությունը վերջին տարիներին, բացառությամբ 2019թ.-ի, աճ է գրանցել: 2016թ.-ին, փոխադարձ առևրաշրջանառությունը կազմել է մոտ 5  մլն դոլար: 2018թ.-ի դրությամբ այն հասել է մոտ 9 մլն դոլարի:  2019թ.-ին, 2018թ.-ի նկատմամբ հայ-ղազախական առևտրաշրջանառությունն անկում է ապրել մոտ 10 տոկոսով:  Սա այն դեպքում, երբ 2019թ.-ն առանձնացավ Ղազախստանից ավտոգնորդների աննախադեպ հոսքով: Խնդիրն, անշուշտ, չկանոնակարգված հարաբերությունների տիրույթում է:

Մյուս կարևոր թեզը, որի մասին խոսեց դեսպանը, հայկական շուկայի չափազանց փոքր լինելուն է վերաբերում, ինչով պայմանավորված՝ Հայաստանը գրավիչ չէ ղազախ ներդրողի համար:

Սա կարևոր զանգ պետք է լինի հայկական իշխանությանը՝ մեծացնելու Հայաստանի փոքր շուկայի հնարավորությունները: Իսկ դա հնարավոր է այն գործիքակազմով, որն ունի մեր պետությունը: Խոսքն, իհարկե, Իրանի հետ ազատ տնտեսական գոտու փաստին է վերաբերում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ GSP+ առևտրի արտոնյալ ռեժիմին և Հայաստան-ԵՄ խորը և համապարփակ համաձայնագրին (CEPA):

Ի դեպ, իր խոսքում դեսպանն Իրանի հետ մեր հնարավորություններին ակնարկ արել է՝ հստակ  ազդակ տալով, որ ղազախական բիզնեսը հետաքրքրված է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների հայաստանյան խողովակներով:

Ուստի, Իրանի հետ ազատ տնտեսական գոտու իրական գործարկումն արագացնել է պետք:

Փոքր-ինչ այլ է իրավիճակը եվրոպական օրակարգի պարագայում: Եթե առևտրի արտոնյալ ռեժիմը գործող մեխանիզմ է և անհրաժեշտ է այդ մասին բոլոր խողովակներով պարբերաբար հիշեցնել գործընկերներիրն, ապա CEPA-ն կարելի է համարել ակտիվ Եվամիության անդամ բոլոր երկրների կողմից վավերացումից հետո միայն: Պետք է նշել, որ դեկտեմբերի 4-ին համաձայնագիրը վավերացրեց Իռլադիայի խորհրդարանը:  Հարկավոր է դիվանագիտական խողովակներով փորձել արագացնել փաստաթղթի ամբողջական վավերացման գործընացը, քանի որ ի վերջո այս ամենն աշխատելու է ՝  ի նպաստ հայկական տնտեսության:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: