ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը Սպիտակում մասնակցեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք մատուցեց  1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին և մասնակցեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։

Արարողությունը մեկնարկեց Տերունական աղոթքով, Փաշինյանի հետ միջոցառմանը մասնակցուըմ են նաև  Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնյաներ:

Նշենք, որ Սպիտակում տեղադրված է նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։

Հիշեցնենք, որ 31 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։ Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթևան մնացին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2025
       
    30.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: