Որտեղի՞ց է առաջացել Ձմեռ պապի կերպարը
Սանտա Կլաուս, Ձմեռ պապ, Պեղ-Նոել, Պեղ-Ֆուետեղ, Յոլոտոմտեն` տարբեր երկրներում Սուրբ Ծննդյան և Ամանորյա տոների սիրված հերոսներն են, որոնց ընդհանուր բնորոշող գիծը տարին մեկ անգամ երեխաներին նվերներ մատուցելն է: Մեր օրերում նրանք դարձել են Ամանորի անբաժան մասը և կարևորագույն խորհրդանիշը: Յուրաքանչյուր երեխա հավատում է Ձմեռ պապի հրաշքներին և սպասում նրա նվերներին:
Բայց ո՞վ է այդ հրաշագործ բարի պապիկը, որտեղի՞ց է եկել և ինչպե՞ս է, որ տարբեր երկրներում նա ունի տարբեր անուններ, սակայն իրականացնում է նույն առաքելությունը: Հայտնի է, որ հեքիաթային այս կերպարն ունի իր իրական նախատիպը, որն ապրել է շատ դարեր առաջ, և նրա անունն է ՝ Սուրբ Նիկողայոս:
Նիկողայոսը ծնվել է 3-րդ դարի վերջին Փոքր Ասիայում գտնվող հնագույն Լիկիայի Պատարի քաղաքում` ազնվական ծագում ունեցող հարուստ վաճառականի ընտանիքում: Փոքր հասակում կորցնելով ծնողներին՝ մեծացել է իր հորեղբոր՝ Նիկողայոս եպիսկոպոսի խնամակալությամբ, ով էլ հետագայում նրան քահանա է ձեռնադրել, հայտնում է kulturologia.ru-ն: Իր առաքինի կենսակերպի և բարի գործերի համար քաղաքի բնակիչները Նիկողայոսին ընտրում են եպիսկոպոս: Սուրբ Նիկողայոսն օժտված էր մեծ գթասրտությամբ և հրաշագործություններ էր կատարում, այդ պատճառով էլ նրան կոչել են սքանչելագործ:
Նրա բարեգործությունների մասին բազում ավանդապատումներ կան, որոնցից թերևս ամենահայտնին հետևյալն է: Սուրբ Ծննդյան տոնին նախորդող մի երեկո, վերադառնալով եկեղեցում ժամերգությունից, եպիսկոպոսը պատահաբար լսում է, թե ինչպես է աղջիկներից մեկը ծնողներին առաջարկում իրեն վաճառել ստրկության, որպեսզի ստացած գումարով հնարավոր լինի քույրերի համար օժիտ գնել: Նա որոշում է օգնել այդ ընտանիքին և ծխնելույզից դրամով լի քսակ է գցում, որը պատահաբար ընկնում է կրակի մոտ չորացող ավագ դստեր գուլպայի մեջ: Շուտով ավագ դուստրն ամուսնանում է, իսկ հաջորդ տարիներին էլ մյուս երկու քույրերն են Սուրբ Ծննդյան տոնից առաջ իրենց գուլպաների մեջ փողով լի քսակ գտնում և ամուսնանում: Քաղաքում և ամբողջ շրջանում լուրեր են տարածվում, թե անտեսանելի մի սուրբ, Սուրբ Ծննդյան տոնից առաջ, օգնում է այն մարդկանց, ովքեր տարվա ընթացքում իրենց բարի գործերով արժանացել են դրան, հաղորդում է Qahana.am-ը:
Օգնելով քույրերին` Նիկողայոսը որոշում է շարունակել իր նախաձեռնությունը: Դրանից բացի, նա ընկույզ, քաղցրավենիք և մրգեր էր դնում մանուկների` սովորաբար գիշերը շեմին թողած կոշիկների մեջ, որպեսզի Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի իմաստը դեռևս չգիտակցող փոքրիկների մոտ այդ օրերը զուգորդվեն ուրախությամբ և հրաշքի սպասումով:
Նիկողայոսին շատ պատահականորեն «բացահայտել» են իր համաքաղաքացիները: Մի անգամ, երբ նա Սբ. Ծննդյան տոնին նախորդող հերթական գիշերը նվերներով լի տոպրակով, սպիտակ հագուստով անցնում էր տնից տուն, պատահաբար դեմ է դուրս եկել պահակին: Պահակը մարդկանց կանչել է, և մարդիկ, ի դեմս տարօրինակ հագուստով անծանոթի, ճանաչել են իրենց եպիսկոպոսին: Նիկողայոսը ստիպված է եղել ամեն ինչ պատմել… Եվ այդ ժամանակից սկսած համաքաղաքացիները որոշել են օգնել Սբ. Ծննդյան տոնի Հորը (նրան սկսել են այդպես անվանել): Բնականաբար, երեխաներին ոչինչ չեն ասել և ճոխացրել են անծանոթ բարեգործի կերպարը, փոխանցում է holytrinity.am-ը:
Ահա այստեղից էլ առաջացել է Սբ. Ծննդյան տոնին միմյանց նվերներ տալու, ինչպես նաև նվերների համար գուլպա կախելու և կոշիկները շեմին դնելու ավանդույթը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ