ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարևոր է թե ինչ կարգավիճակով է Արցախը վերադառնում բանակցային սեղանին

Ադրբեջանում Ֆրանսիայի դեպանն այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գրասենյակում հանդիպում է ունեցել վերջինիս ղեկավարի հետ, որից հետո հանդես է եկել հայտարարությամբ` ողջունելով Համայնքների միջև բանակցությունների վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը:

Նշենք, որ միջհամայնքային մոտեցման օգտին սա արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրորդ երկրի հայտարարությունն է: Ավելի վաղ համայնքների միջև երկխոսությունը ողջունել էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից կարգավորման գործընթացում իր այս մոտեցման ամրագրմանն ակտիվորեն նպաստում են նաև Հայաստանի իշխանությունները, որոնք ոչ միայն չեն հակազդում Ադրբեջանի կողմից հակամարտության էությունը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերին, այլև  հայտարարում են, որ ընդհանուր առմամբ դեմ չեն բանակցային սեղանին ադրբեջանական այդ մտացածին միավորի ներկայացուցիչներին տեսնելուն:  Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարեց նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը` հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այս ամենի արդյունքում չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք բանակցային ձևաչափի փոփոխության, համանախագահող երկրների կողմից արվող հայտարարությունները, այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը լեգիտիմացնող գործողությունները խոսում են այն մասին կողմերն առնվազն քննարկում են նման տարբերակը, որն, ըստ էության, դեմ կողմեր չունի:

Բանակցային գործընթացում միջհամայնքային ձևաչափի ներմուծման արդյունքում, ինչ խոսք, Արցախը կհայտնվի բանակացային սեղանին, սակայն այստեղ կարևոր է թե ինչ կարգավիճակով է Արցախը հայտնվում բանակցային սեղանին: Միջհամայնքային մոտեցման պարագայում հավասարության նշան է դրվում Արցախի իշխանությունների և այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի միջև: Սա որևէ կերպ չի կարող բխել Հայաստանի և Արցախ շահերից, քանի որ նման մոտեցումը հարվածի տակ է դնում Արցախի սուբյեկտայնությունը և հետևաբար ինքնորոշման իրավունքի իրացումը:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: