Կարևոր է թե ինչ կարգավիճակով է Արցախը վերադառնում բանակցային սեղանին
Ադրբեջանում Ֆրանսիայի դեպանն այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գրասենյակում հանդիպում է ունեցել վերջինիս ղեկավարի հետ, որից հետո հանդես է եկել հայտարարությամբ` ողջունելով Համայնքների միջև բանակցությունների վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը:
Նշենք, որ միջհամայնքային մոտեցման օգտին սա արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրորդ երկրի հայտարարությունն է: Ավելի վաղ համայնքների միջև երկխոսությունը ողջունել էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից կարգավորման գործընթացում իր այս մոտեցման ամրագրմանն ակտիվորեն նպաստում են նաև Հայաստանի իշխանությունները, որոնք ոչ միայն չեն հակազդում Ադրբեջանի կողմից հակամարտության էությունը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերին, այլև հայտարարում են, որ ընդհանուր առմամբ դեմ չեն բանակցային սեղանին ադրբեջանական այդ մտացածին միավորի ներկայացուցիչներին տեսնելուն: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարեց նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը` հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այս ամենի արդյունքում չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք բանակցային ձևաչափի փոփոխության, համանախագահող երկրների կողմից արվող հայտարարությունները, այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը լեգիտիմացնող գործողությունները խոսում են այն մասին կողմերն առնվազն քննարկում են նման տարբերակը, որն, ըստ էության, դեմ կողմեր չունի:
Բանակցային գործընթացում միջհամայնքային ձևաչափի ներմուծման արդյունքում, ինչ խոսք, Արցախը կհայտնվի բանակացային սեղանին, սակայն այստեղ կարևոր է թե ինչ կարգավիճակով է Արցախը հայտնվում բանակցային սեղանին: Միջհամայնքային մոտեցման պարագայում հավասարության նշան է դրվում Արցախի իշխանությունների և այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի միջև: Սա որևէ կերպ չի կարող բխել Հայաստանի և Արցախ շահերից, քանի որ նման մոտեցումը հարվածի տակ է դնում Արցախի սուբյեկտայնությունը և հետևաբար ինքնորոշման իրավունքի իրացումը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ