ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Քուրդիստանում կոշիկի տակ խաչ պատկերելու պատճառով թուրքական խանութ են փակել

Թուրքական արտադրության «FLO» կոշիկի խանութի Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մասնաճյուղը փակվել է` կրոնական համոզմունքները վիրավորելու և նվաստացնելու մեղադրանքով:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Էրբիլի «Mega Mall» առևտրի կենտրոնում գտնվող մասնաճյուղում կանացի կոշիկ է վաճառվել, որի տակ եղել է խաչի նշան, ինչը որպես անարգանք է ընկալվել քրիստոնեության հանդեպ:

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զիյա Պետրոսը քրդական «Rûdaw» թերթին տված հարցազրույցում նշել է, որ դեպքի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Էրբիլի նահանգապետարան:

Նրա խոսքով` հայցն ուսումնասիրելուց հետո Էրբիլի նահանգապետարանը որոշում է կայացրել փակել «FLO»  կոշիկի խանութը:

«Բազմաթիվ բողոքներ ստացանք դեպքի առնչությամբ: Գնացինք խանութ: Կոշիկն ուսումնասիրելուց հետո նկատեցինք, որ ճիշտ է: Նույն մոդելից մեկ հատ էլ ուզեցի, խանութում ուրիշ կոշիկների վրա էլ տեսա»,-ասել է Պետրոսը:

Նա նկատել է, որ Էրբիլում էլի մասնաճյուղեր ունի թուրքական խանութը, որոնք նույնպես պետք է ուսումնասիրվեն:

Նշենք, որ այդ կոշիկների տակ պատկերված խաչի նշանը նման է հայ առաքելական եկեղեցու ծաղկած խաչին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: