ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի Պետդեպը կոչ է արել «իրանական ռեժիմին» ներողություն խնդրել բրիտանացի դեսպանին բերման ենթարկելու համար

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը հայտարարություն է տարածել Թվիթերում, որում կոչ է արել «իրանական ռեժիմին» ներողություն խնդրել Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին բերման ենթարկելու համար։

«Իրանական ռեժիմը բերման է ենթարկել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին։ Դա Վիեննայի կոնվենցիայի խախտում է, որը ռեժիմի համար առաջին դեպքը չէ։ Մենք կոչ ենք անում ռեժիմին պաշտոնապես ներողություն խնդրել Մեծ Բրիտանիայից իրավունքների խախտման համար ևհարգել բոլոր դիվանագետների իրավունքները»,-գրել է Օրթագուսը։

Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին բողոքի ակցիաների մասին, որոնք անցկացվում են Թեհրանի Ամիր Քաբիրի անվան համալսարանի շենքի դիմաց։ «Ցուցարարների շրջանում որոշ արմատական գործողություններ հրահրելու մեջ» ներգրավվածության կասկածանքով մի քանի ժամով բերման էր ենթարկվել բողոքի ցույցին ներկա գտնված Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը։

Մի քանի ժամ անց նա ազատ էր արձակցել, սակայն ավելի ուշ պետք է տար բացատրություններ տեղի ունեցածի կապակցությամբ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: