ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոլսի հայոց պատրիարքարանն անդրադարձել է Թուրքիայում սպանված Սևակ Բալըքչըի ու Հրանտ Դինքի գործով դատավարություններին

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Թուրքիայում սպանված Սևակ Բալըքչըի ու Հրանտ Դինքի գործերով դատավարություններին: Պատրիարքարանը գոհունակություն է հայտնել Բալըքչըի սպանության գործով կայացված դատավճռի կապակցությամբ բայց և նշել, որ Դինքի սպանության հարցում արդարության որոնումները դեռևս արդյունք չեն տալիս:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ պատրիարքարանի հայտարարությում մասնավորապես նշվում է.

«2011 թվականի ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ դաժանաբար սպանված Սևակ Բալըքչըի գործով դատավարությամբ կայացված վճիռը մասամբ հագեցրել է մեր արդարության կարոտը:

Չնայած այս որոշումով հնարավոր չէ հետ բերել Սևակին,այնուամենայնիվ, հանցանքի արձանագրումն ու արդարադատության կողմից հանցագործին արժանի պատիժ տալը մեր երկրի արդարադատության համակարգի համար հուսադրիչ է:

Այս արդյունքի համար շնորհավորում ենք Սևակ Բալըքչըի ընտանիքին, փաստաբաններին ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին, որոնք իրավական դաշտում երկար պայքար մղեցին: 

Այս արդյունքը շատ կարևոր է այն առումով, որ այսուհետև այս երկրում ռասիզմի հողի վրա սպանություններ ծրագրող ու իրականացնող անհատներն ու խմբերը, որոնք համոզված են, որ անպատիժ են մնալու, կփոխեն իրենց համոզմունքը: Այս առիթով ևս մեկ անգամ մեր աղոթքն ենք հղում դեպի երկինք Սևակ Բալըքչըի հոգու հանգստության համար և Աստծուց մխիթարություն հայցում նրա ընտանիքի ու բարեկամների համար:

Այն հույսով, որ Հրանտ Դինքի դատավարության մասով ևս նման որոշում պետք է կայացվի, նրա սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք արդարության մեր պահանջը:

 Այն համոզմամբ, որ արդեն ժամանակն է, որ ամբողջ աշխարհի աչքի առջև շարունակվող արդարության այս որոնումն ավարտվի, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ուշացած արդարադատությունը արդարադատություն չէ և ցանկանում ենք հուսալ, որ այս դատավարության արդյունքում կայացվելիք որոշումը հպարտության առիթ լինի Թուրքիայի արդարադատության համար:

 Սիրելի Հրանտի մահվան օրը՝ հունվարի 19-ին, մեր բոլոր եկեղեցիներում աղոթք պետք է հղենք առ Բարձրյալ՝ հանգուցյալի հոգու հանգստության համար: Այս առիթով սգակիր կնոջը՝ Ռաքելին, երեխաներին և եղբայրներին հայտնում ենք մեր ցավակցությունը և մխիթարական աղոթքները»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: