Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանավեճերը կմեկնարկեն չորեքշաբթի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ քննարկումները Սենատում կսկսվեն չորեքշաբթի: Կողմերից յուրաքանչյուրին կտրվի 24 ժամ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար։ Այսպիսի կարգ է առաջարկել Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մակքոնելը հրապարակված բանաձևի նախագծում, որը վերաբերում է պետության ղեկավարի իմփիչմենթի ընթացակարգի դիտարկմանը։
Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթ իմփիչմենթի գործը հանձնել էր Սենատին՝ նախագահի հանդեպ դատավարություն սկսելու համար։ Կատարվել է նաև դատավարությունը նախագահող դատավորի և ատենակալ-սենատորների երդմնակալությունը: Մեղադրող կողմը ներկայացնելու են յոթ դեմոկրատ կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆի գլխավորությամբ։
Համաձայն բանաձևի նախագծի, որը, ինչպես սպասվում է, կընդունվի սենատորների ձայների մեծամասնությամբ, կոնգրեսականները պետք է չորեքշաբթի մինչև տեղական ժամանակով ժամը 9.00-ն ներկայացնեն բոլոր փաստաթղթերը, իսկ նախագահի կողմը պետք է տա դրանց պատասխանը մինչև ժամը 11.00-ն։ Կողմերի բանավեճերը կսկսվեն ժամը 13.00-ին, մեղադրող կողմին, իսկ հետո պաշտպանության կողմին կտրվի Սենատի երկուական նստաշրջան (24 ժամ)։
Դրանից հետո սենատորները կունենան ընդհանուր առմամբ 16 ժամ, որպեսզի հարցեր տան կողմերին, որոնց իրենց հերթին այնուհետև կտան ևս չորս ժամ բանավեճերի համար։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
