ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել է 570-ը

© Артем Иванов/ТАСС

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 570-ը: Այս մասին հաղորդում է ՉԺՀ-ի Հիգիենայի և առողջապահության պետական կոմիտեն:

Ավելի վաղ «Ժենմին ժիբաո» թերթը, վկայակոչելով պաշտոնական տվյալներ, տեղեկացրել էր 554 դեպքի մասին երկրի 27 տարածաշրջաններում: Ընդհանուր առմամբ, հիվանդությունը հանգեցրել է 17 բնակչի մահվան: Ճշտված տվյալներով՝ 95 ախտահարվածներ օրհասական վիճակում են: Հիվանդացածների հետ սերտ շփման մեջ է եղել ավելի քան 5,8 հազար մարդ, նրանք բոլորը գտնվում են կարանտինում:

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ հիվանդացածների մեծ մասը գրանցված է Հուբեյի նահանգում, որի վարչական կենտրոնն Ուհանն է, որտեղից սկսվել է համաճարակի տարածումը:

Պեկինում ախտահարվածների թիվն աճել է ևս չորսով՝ մինչև 14 բնակիչ:

Նոր տիպի կորոնավիրուս է արդեն հայտնաբերվել նաև այլ երկրներում. Թաիլանդում (երեք դեպք), Կորեայի Հանրապետությունում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում (մեկական հիվանդ): Թոքաբորբ հիշեցնող ախտանիշեր են հայտնաբերվել Սինգապուրում և Ֆիլիպիններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: