ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Freedom House». Ուլտրաաջերը թափ են հավաքում Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում

Ուկրաինայում, Վրաստանում ևՀայաստանում թափ են հավաքում ուլտրաաջ քաղաքական ուժերը, որոնք օժտված են հասարակությանն իրենց ծրագրերը պարտադրելու ևսոցիալական ու քաղաքական բանավեճ ձեւավորելու հմտություններով: Այս մասին նշված է «Freedom House»-ի նոր զեկույցում:

Հայաստանի դեպքում կազմակերպությունը բերում է «Ադեկվադ» խմբի օրինակը, որը «հետապնդում է հակալիբերալ, հակագլոբալիստական գաղափարախոսություն ևավանդական արժեքներին վերադարձ»: Կազմակերպությունում, սակայն, նշում են, որ Հայաստանում ծայրահեղ աջ օրակարգը անսպասելի չէր, քանի որ «հայ հանրությունն ունի շատ հատկանիշներ, որոնք բարեբեր հող են ծնվող ուլտրաաջ շարժումների համար»:

Զեկույցում նշվում է, որ չնայած շարժման առաջնորդ Արթուր Դանիելյանի հղումներին Եվրոպայում դաշնակիցներին, մասնավորապես՝ «Այլընտանք Գերմանիայի համար» կուսակցությանը, ըստ լուրերի՝ շարժումը Կրեմլից է աջակցություն ստանում:

Նշվում է, որ «Հայաստանի կառավարությունը, հետաքրքիր կերպով հեռանալով Ուկրաինայում ևՎրաստանում ստեղծված մոդելից, վաղ փուլում խիստ դիրքորոշում որդեգրեց «Ադեկվադի» ծայրահեղ աջ գործողությունների հանդեպ»: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտեց շարժումը՝ մեղադրելով նախկին կառավարության ևՌուսաստանի հետ կապերի մեջ, ևնույնիսկ նրանց անվանեց «սևհագուստով մարդիկ»: Ավելին՝ կուսակցություն ստեղծելու խմբի հայտարարությունից հետո Դանիելյանը ևշարժման մյուս անդամները մի քանի ժամով բերման ենթարկվեցին:

«Այս կամայական ձերբակալությունները, որոնք ընկալվեցին որպես Փաշինյանի պատվեր, հակառակ արդյունք ունեցան: Հանրային կարծիքը «Ադեկվադի» դեմ ուղղելու փոխարեն, խումբը կարեկցության արժանացավ իշխանությունների քայլերի պատճառով, որոնք լայնորեն ընկալվեցին որպես չարդարացված կալանավորումներ»,- նշում է զեկույցի հեղինակ Էյփրիլ Գորդոնը:

Չնայած վերլուծաբաններն ընդհանուր առմամբ ընդունում են, որ «Ադեկվադը» չի կարող մոտ ապագայում իշխանության հավակնել, Հայաստանի քաղաքական դիսկուրսում շարժումն ավելի ազդեցիկ է դառնում, «հատկապես երիտասարդների ևհամացանցի օգտատերերի շրջանում»:

Զեկույցի հեղինակն, ընդհանուր առմամբ, կարծում է, որ Ուկրաինայում, Վրաստանում ևՀայաստանում ուլտրաաջ խմբավորումների աճը լուրջ հետեւանքներ ունի այդ հանրությունների հետագա քաղաքական զարգացման համար: Նրանք կարող են սոցիալական ևքաղաքական բանավեճ ձեւավորել իրենց համապատասխան հանրույթում ևուղղակի ֆիզիկական սպառնալիք են ներկայացնում փոքրամասնությունների խոցելի խմբերի համար: Ավելին՝ այսպիսի խմբերը կարող են շահագործվել ևհաճախ շահագործվում են չարամիտների կողմից, որոնք ձգտում են ծառայել սեփական շահերին: Եթե լուրջ գործողություններ չձեռնարկվեն, այդ հանրություններում կշարունակի ծաղկել ծայրահեղ աջ ազդեցությունը, որը նրանց կզրկի հետագա ժողովրդավարական զարգացման հնարավորությունից:

Դրա հետ մեկտեղ զեկույցում ընդգծվում է, որ առանց հստակ իրավաբանական հիմնավորման ծայրահեղ աջ խմբերի հետապնդումը վնաս է հասցնում՝ նրանց ստիպելով ընդհատակ անցնել, ինչը հանգեցնում է է՛լ ավելի մեծ արմատականացման: «Ինչպես դա արդեն Հայաստանում եղել է, այն կարող է նաևհանգեցնել նրան, որ հանրության լայն շերտերը ավելի մեծ կարեկցանքով կվերաբերվեն արմատական խմբերին: Ուկրաինայի, Վրաստանի ևՀայաստանի կառավարությունները պետք է ուլտրաաջ խմբերին վերաբերվեն օրենքի տառին համապատասխան՝ հետեւելով ոչ այնքան թույլ ևոչ էլ այնքան խիստ տեսակետների»,- նշված է զեկույցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: