ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղի հարցում իշխանություններին ուղղված հարցերը շատանում են

Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա  հանդիպումն ավելացնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման  վերաբերյալ ՀՀ իշխանություններին ուղղված հարցերը:

Այսպես, կողմերի և համանախագահների համատեղ հայտարարությունում նշվում է, որ քննարկվել է ապագա կարգավորման հիմքը ձևավորող սկզբունքները և տարրերը:

Ըստ էության, խոսքը մադրիդյան սկզբունքների մասին է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները պաշտոնապես չեն հրաժարվել դրանցից: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Կապանում կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «բացահայտում» էր Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, որի հիմքում հենց մադրիդյան սկզբունքներն էին՝ նշելով, որ դրանք կվերադառնան բանակցային սեղան, եթե Արցախի նախագահի թեկնածուները և ժողովուրդը դրական արտահայտվեն նման լուծման տարբերակին: Վարչապետի ասածից հետևում էր, որ այս պահին այդ սկզբունքները բանակցային սեղանին չեն և չեն էլ վերադառնա, քանի որ Արցախի նախագահի թեկնածուները, որոնք արձագանքեցին վարչապետի կոչին, կտրուկ քննադատության ենթարկեցին կարգավորման նման տարբերակը՝ մերժելով որևէ տարածքի վերադարձն Ադրբեջանին: Ուստի, հարց է առաջանում՝ ինչպե՞ս ստացվեց, որ արտգործնախարարը Ժնևում քննարկեց սկզբունքները և տարրերը՝ վարչապետն ազնի՞վ չէ Հայաստանի և Արցախի հանրությունների հետ, թե ԱԳ նախարարը չի համակարգում իր գործողությունները վարչապետի հետ: Անկախ այս հարցի պատասխանից՝ իշխանությունների այս գործելաոճը, երբ կարևորվում է Արցախի կարծիքը, իսկ այն ստանալուց հետո հաշվի չի առնում, հերթական անգամ լուրջ հարված է հասցնում Արցախի սույեկտայնությանը:

Մյուս հարցը կապված է կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը քննարկելու մասին համատեղ հայտարարությունում առկա հիշատակմանը: Սա ավելին է, քան հաջորդ հանդիպման մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որի մասին, ի դեպ հայտարարութունում կա առանձին հիշատակում: Կողմերի միջև, ըստ էության, կան որոշակի պայմանավորվածություններ, համաձայնություններ, որոնք թույլ են տալիս նախապես խոսել առնվազն ԱԳ նախարարների մակարդակով առաջիկա հանդիպումների ժամանակացույցի մասին՝ սահմանելով օրակարգ:

Այսօր մենք ունենք Ղարաբաղյան հակամարտության շուրջ ինտենսիվ բանակցություններ, սակայն ինչի՞ շուրջ են բանակցում այս պահին կողմերը, հարցերի ի՞նչ շրջանակ են քննարկում, հայտնի չէ հասարակությանը՝ թեև գործող իշխանությունները պնդում են, որ ի տարբերություն նախկինների՝ իրենք Ղարաբաղի հարցում թափանցիկ են աշխատում: Նշենք, որ խոսքը բնավ մարդասիրական նախաձեռնությունների և հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու մասին չէ միայն, ունենք բովանդակային բանակցություններ, ինչը համանախագահ երկրներին թույլ է տալիս կարգավորման գործընթացում առաջընթաց ակնկալել արդեն մոտ ապագայում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: