ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանից զենք մատակարարելու մրցույթի վերաբերյալ ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել

ООО "ПРОМТЕХНОЛОГИЯ"

Հատուկ քննչական ծառայությունում ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցչի հաղորդման հիման վրա նոր քրեական գործ է հարուցվել և միացվել է «Օրսիս Արմս»-ի զենքի գնման պայմանագրի չեղարկման դեպքով հարուցված քրեական գործերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Այդ քրեական գործը միացվել է «Օրսիս Արմս» ընկերության զենքի գնման պայմանագրի չեղարկման դեպքով հարուցված քրեական գործերին»,- ասացին ՀՔԾ-ից, հավելելով, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հայտնել:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը 2020թ. փետրվարի 3-ին, հաղորդելով ՀՔԾ-ում նոր քրեական գործի մասին, հենվելով իր անանուն տեղեկացված աղբյուրի վրա, նշում է, որ նոր քրգործը վերաբերում է ՀՀ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչի կողմից արժեքավոր նվերի յուրացման և նույն նախարարության պաշտոնատար անձի կողմից երկրում «Օրսիս Արմս» ընկերությունը ներկայացնող փաստաբանի գործունեության խոչընդոտման դեպքերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: