ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցվում է

Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալ այն օտարերկրացիներին, որոնց չափահաս զավակներն արդեն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում կատարելով «Российская газета»-ին:

Պետդուման առաջին ընթերցմամբ քվեարկել է տվյալ օրինագծի օգտին:

Նիստի ժամանակ ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ օրենքը գործում է միայն չափահաս անձանց ոչ աշխատունակ ծնողների համար:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (դա տեղի կունենա օրենքի հրապարակումից 90 օր անց) հնարավորություն կտա միավորել ընտանիքները, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ՌԴ աշխատաշուկայի վրա: Այս օրենքը, փոխնախարարի գնահատմամբ, հնարավորություն կտա ՌԴ-ին տարեկան 50 000-ով ավելի քաղաքացի ունենալ և, ինչպես փորձն է ցույց տալիս, նրանք փորձառու և որակավորված կադրեր կլինեն:

Օրինագծում նշվում է, որ քաղաքացիության համար դիմած անձանց երեխաները պետք է լինեն չափահաս և աշխատունակ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: