ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան Իրանի հետ սահմանին դաշտային հոսպիտալներ Է ստեղծում կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով

 Թուրքիայի սանիտարա-համաճարակաբանական ծառայությունները դաշտային հոսպիտալներ են ծավալել Իրանի հետ սահմանին՝ համաճարակաբանական տեսակետից վտանգավոր երկրներից ժամանող քաղաքացիների կարանտինի համար: Այդ մասին հայտարարել Է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Թուրքիայի առողջապահության նախարարությունը բոլոր միջոցները ձեռնարկել Է նոր տիպի կորոնավիրուսի (СOVID-19) հակազդման և կանխարգելման համար, բայց, դրա հետ մեկտեղ, անկարելի Է լիովին բացառել հիվանդության տարածման հավանականությունը Թուրքիայում: Թուրքիայի բոլոր նահանգներում որոշել են հիվանդանոցների ցանկը կորոնավիրուսով հիվանդների համար, իսկ սահմանամերձ գոտիներում բացվել են դաշտային հոսպիտալներ»,- հայտարարել Է Քոջան Anadolu գործակալությանը:
«Բոլոր նրանք, ովքեր տարանցմամբ Թուրքիա են ժամանում Չինաստանից, ենթարկվում են 14-օրյա կարանտինի: Այդ նույն ընթացակարգը կիրառվելու Է Թուրքիայի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ժամանում են Իրանից: Ղոմ և Մեշհեդ քաղաքներ այցելածները 14 օր կգտնվեն սահմանի մերձակայքում բացված դաշտային հոսպիտալներում»,-հավելել Է Քոջան:
Նա նշել Է, որ փետրվարի 26-ի առավոտվա դրությամբ Թուրքիայում մահացու վիրուսով վարակվածներ չեն գրանցվել:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: