ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իդլիբի հարցը պետք է լինի Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում

Reuters

Մոսկվայում մարտի 5-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Իդլիբի հարցով պայմանավորվածությունները լրացնում են ավելի վաղ` 2018 թվականին Սոչիում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ընդ որում, այդ լրացումներն ի օգուտ Ռուսաստանի և Սիրիայի կառավարության են: Բացի այն, որ կողմերը պայմանավորվել են Իդլիբում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, պայմանավորվածություն է ձեռք բերվել M4 /Հալեպ Սարաքիբ-Լաթաքիա/ ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղում Ռուսաստանի և Թուրքիայի կողմից համատեղ պարեկության մասին: Ռազմական գործողությունների արդյունքում սիրիական կառավարական բանակն ահաբեկիչներից ազատագրել է մի շարք բնակավայրեր՝ այդ թվում ռազմավարական նշանակություն ունեցող Սարաքիբ քաղաքը: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Իդլիբում ավելի քան մեկ ամիս տևած ռուս-թուրքական լարվածությունը շահեկան հանգուցալուծում է ստանում Ռուսաստանի և վերջինիս աջակցությունը վայելող պաշտոնական Դամասկոսի համար: Եվ չնայած դրան, Ռուսաստանն ու Սիրիան չկարողացան լուծել Իդլիբում իրենց հիմնական խնդիրը՝ ապաէսկալացիայի գոտին ազատագրել ահաբեկիչներից:

Այս պայմանավորվածություններն Իդլիբում իր համար ցանկալի հանգուցալուծումը չեն ապահովում նաև Թուրքիայի համար, ավելին՝ որոշակիորեն թուլացնում են Թուրքիայի դիրքերն ապաէսկալացիայի գոտում:

Այսպիսով, մարտի 5-ի պայմանավորվածություններն Իդլիբում իրավիճակը կայունացնում են ժամանակավորապես, քանի որ այն չի բավարարում շահագրգիռ կողմերից և ոչ մեկի շահերը: Ընդ որում, Իդլիբի հարցով վերջնական լուծում կողմերը պետք է գտնեն արդեն մոտ ապագայում, Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունն Իդլիբը դիտարկում են որպես հակամարտության կարգավորման հարցում էական առաջընթաց ապահովող գլխավոր պայմաններից մեկը:

Ենթադրվում է, որ Մոսկվան և Անկարան փորձելու են ամեն կերպ այդ լուծումը գտնել դիվանագիտական հարթությունում՝ խուսափելով ուղիղ ռազմական առճակատումից: Ընդ որում, Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությունները կարող են վերաբերել ոչ միայն Սիրիային, այլև ողջ տարածաշրջանին: Այստեղ պետք է նկատել, որ Հայաստանը ևս տարածաշրջանային անվտանգության համակարգի մաս է, ուստի այդ պայմանավորվածությունները կարող են վերաբերվել նաև մեզ՝ այդ թվում նաև անվտանգային մարտահրավերներ առաջացնելով Հայաստանի և Արցախ համար:

Ուստի, Իդլիբի հարցը պետք է լինի Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մենք այստեղ խնդիր ունենք լինելու ավելի օպերատիվ,  հետևողական աշխատանք իրականացնել գործընկերների հետ, հաշվարկել զարգացման հնարավոր սցենարները, մեզ համար դրանիցից բխող մարտահրավերները և դրանք նվազեցնելու ուղղությամբ քայլերը: Մինչ այժմ առնվազն հանրային մակարդակում տեսանելի չէ իշխանությունների կողմից Իդլիբի շուրջ զարգացումների կարևորումը և համապատասխան գործողությունների իրականացումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: