ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից վեցը ունի ինտենսիվ թերապիայի կարիք

Այս պահին 190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից վեցը ունի ինտենսիվ թերապիայի կարիք: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահին 190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից վեցը ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։ Նրանք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժնի հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն նրանց թոքերի արհեստական շնչառություն չի արվում: 6 քաղաքացիների վիճակը ծանր չէ, գնահատվում է կայուն, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։ Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն՝ ջերմիջեցնողներ»,-ասաց նա`նշելով, որ կորոնավիրուսով վարակվածների վիճակը վատթարանում է այն ժամանակ, երբ ուղեկցող հիվանդություններ են լինում։

Նախարարը նաեւ հավելեց, որ մի քանի օրից կլրանա բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, եւ իրենք թեստեր կանեն ու առողջություն մաղթելով՝ դուրս կգրեն նրանց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 190 դեպք է գրանցվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: