Արցախ-2020. Արցախում ձևավորվելիք իշխանությունը զիջումների պատրաստ չէ
2020 թվականի մարտի 31-ին Արցախում ակնցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ: «Արմեդիա» ՏՎԳ-ն արդեն անդրադարձել է առաջադրված կուսակցությունների (դաշինքների) և թեկնածուների նախընտրական ծրագրերին՝ դրանց առանձին դրույթներ ներկայացնելով աղյուսակի տեսքով:
Վերոնշյալ դրույթների վերլուծության արդյունքում՝ փորձենք պարզել, թե արցախյան հիմնահարցի կարգավորման համատեքստում ինչպիսի՞ զիջումների են պատրաստ ֆավորիտ քաղաքական ուժերն ու թեկնածուները, և ի՞նչ մոտեցում ունեն տարածքների, փախստականների և կարգավորման այլ առանձին դրույթների վերաբերյալ: Կարգավիճակի հարցին նրանց մոտեցումներին անդրադարձել ենք առանձին վերլուծությամբ:
Ֆավորիտ թեկնածուների և քաղաքական ուժերի ընտրությունը հիմնված է մարտի 19-ին «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից հրապարակված սոցիալական հարցման տվյալների վրա, համաձայն որոնց ֆավորիտների թվում են Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը, Աշոտ Ղուլյանը: Ազգային ժողով մտնելու հնարավորություն ունեն «Ազատ Հայրենիք», «Միասնական Հայրենիք», «Արդարություն» կուսակցությունները, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը:
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող բոլոր չորս ֆավորիտ թեկնածուներից և ոչ մեկի նախընտրական ծրագրում չկա դրույթ, որով կարելի է եզրակացնել, որ թեկնածուն պատրաստակամ է զիջումների (ընդ որում՝ ցանկացած կոնկրետ հարցով): Ավելին, թեկնածուներից երկուսի ծրագրում շատ հստակ ամրագրված է, որ ա) «Արցախի անվտանգությունն երաշխավորող ներկայիս մեր ունեցած կռվաններն անձեռնմխելի են և ենթակա չեն սակարկության» (Մասիս Մայիլյան) և բ) «Արցախի ժողովրդի անվտանգությունը զիջման ենթակա չէ» (Աշոտ Ղուլյան):
Նախագահի ֆավորիտ թեկնածուներից երեքի նախընտրական ծրագրում արցախյան խնդրի խաղաղ կարգավորման համատեքստում մեծ կարևորություն է տրվում Արցախի միջազգային ճանաչմանը (Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Աշոտ Ղուլյան), հետևաբար՝ այս հարցում ևս զիջողականության մասին խոսք լինել չի կարող: Նրանցից երկուսի՝ Վիտալի Բալասանյանի և Աշոտ Ղուլյանի նախընտրական ծրագրերում կարևորվում է նաև բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցության հարցը:
«Տարածքներ՝ խաղաղության դիմաց: Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց: Ո՛չ ու ո՛չ»: Տարածքների խնդրին իր ծրագրային դրույթներով ուղղակիորեն անդրադարձել է Մասիս Մայիլյանը՝ նշելով, որ «երկու հարցերն էլ՝ կարգավիճակ և խաղաղություն, համարվում են ինքնաբավ և չպետք է առաջարկվեն հայկական կողմերին՝ որպես սակարկության առարկա»:
Արցախյան խնդրի կարգավորման առանձին տարրերին է անդրադառնում Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից առաջադրված Աշոտ Ղուլյանի նախընտրական ծրագիրը: Թեկնածուն առաջ է քաշում ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Շահումյանի շրջանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասի՝ Արցախի Հանրապետության վերադարձվելու հարցը, կարևորում «ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին իրավական պատասխանատվության ենթարկելու և Ադրբեջանի հայ համայնքի քաղաքական ու տնտեսական կորուստների փոխհատուցման հարցերը հակամարտության կարգավորման օրակարգում ընդգրկելու» հարցը։
Աշոտ Ղուլյանի նախընտրական ծրագիրը նույնական է իրեն առաջադրած քաղաքական ուժի՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական ծրագրին: Նշենք, որ վերջինս, համաձայն սոցհարցման, նոր խորհդարան ձևավորելու հնարավորություն ունեցող ֆավորիտ քաղաքական ուժերից է: Նույնպիսին է իրավիճակը և «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքի պարագայում, որի ծրագիրն էլ նույնական է նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ծրագրին: «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագիրը խարսխված է ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական ծրագրի համապատասխան դրույթներին, ուստի այստեղ ևս տարբերվող դիրքորոշում չունենք: Փոքր ինչ այլ է խնդիրը «Միասնական հայրենիք» կուսակցության դեպքում: Վերջինս, չնայած նրան, որ հայտարարել է նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանին աջակցելու մասին, խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, նաև առանձին ծրագրային դրույթներով: Թեև արցախյան խնդրի կարգավորման համատեքստում այդ դրույթները գրեթե նույնական են մյուս քաղաքական ուժերի ու թեկնածուների մոտեցումների հետ: «Մեր երկրի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը լինելու է երկրի անկախության միջազգային ճանաչումը և արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը», - նշված է կուսակցության նախընտրական ծրագրում:
Այսպիսով, Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ֆավորիտ թեկնածուների և քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ Արցախում ձևավորվելիք նոր իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ զիջումների, այլև ավելի հոտևողականորեն առաջ է քաշելու Արցախի միջազգային ճանաչման և բանակցային գործընթացին լիարժեք մասնակցելուն ուղղված քաղաքականությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում գործեր են հարուցվել՝ ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի առնչությամբ 2020թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների ընթացքում հայտնաբերված դեպքերի...
- Արցախում ձևավորվող ներքաղաքական խճանկարը դեռ հստակ չէ Այսպիսով, քաղաքական ուժերից ոչ մեկը դեռևս չի հայտարարել նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին...
- Ղարաբաղյան կարգավորման ինչ մոտեցում է ընտրել արցախցին Արձանագրենք, որ ո՛չ քաղաքական ուժերը, ոչ էլ նախագահի թեկնածուները պատրաստ չեն Ղարաբաղյան կարգավորաման համատեքստում...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. համապետական ընտրություններն Արցախում «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում վերլուծաբան Կարեն Բեքարյանի հետ զրուցել ենք մարտի 31-ին...
- Արցախում ընտրությունները հիմնականում համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին. դիտորդների գնահատականները Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ–ում հավատարգմագրվել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ