ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրալիան 80 մլրդ դոլար կհատկացնի աշխատողներին աջակցելու համար. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Ավստրալիայի իշխանությունները հատկացնում են 130 մլրդ ավստրալական դոլար (մոտ 80 մլրդ ԱՄՆ դոլար) այն աշխատողների աշխատավարձի վճարումը փոխհատուցելու համար, որոնց գործատուները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են խոցելի պայմաններում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով վարչապետ Սքոթ Մորիսոնին:

Վերջինիս խոսքով` աշխատանքը կորցրած աշխատողները, ինչպես նաև նրանք, որոնց ընկերությունները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են ծանր վիճակում, կստանան 1500-ական ավստրալական դոլար (շուրջ 920 ԱՄՆ դոլար) ամեն ամիս կես տարվա ընթացքում:

Դա կազմում է երկրում միջին աշխատավարձի 70 տոկոսը:

Նշենք՝ Ավստրալիայի առողջապահության նախարարության տվյալներով երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 4 հազար 93 դեպք, 16 մարդ մահացել է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: