ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բուժաշխատողների շրջանում վարակվածներ կան և ավելանում են․ Թորոսյան

Reuters

Կառավարության հիմնական խնդիրներից մեկն է պահպանել բուժաշխատողների առողջությունը, որպեսզի կարողանան ապահովել նրանց կողմից տրամադրվող ծառայությունների շարունակականությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք, կորոնավիրուսով վարակված 3  բուժաշխատողներից բացի, նոր դեպքեր կա՞ն գրանցված։

«Հիմա կդժվարանամ պատասխանել, բայց կան և ավելանում են։ Դա, իհարկե, ցավալի է, բայց նաև անխուսափելի։ Նաև հետաքրքիր և զավեշտալի դեպքեր կան, որ, երբեմն, բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում, շփվելով պոտենցիալ վարակակրի հետ, այլ իրենց կենցաղային շրջանակներում, որոնք պարզվում են և մեկուսացումներ են տեղի ունենում»,- ասաց Թորոսյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: