ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բիզնեսի աջակցության միանվագ գումարներն այն ծավալը չունեն, որ ռազմավարական խնդիր լուծեն

Կառավարության կողմից աջակցության ծրագրերն այս տեսքով, եթե կիրառվեին ճգնաժամի ավարտից հետո, գուցե հնարավոր լիներ դիտարկել` որպես ռազմավարական խնդիր լուծող միջոցառում: 

Կառավարության նիստին վարչապետը կարևոր համարեց տնտեսական օժանդակությունների առկա ռազմավարական նպատակը` իբրև խրախուսանք տնտեսական գործունեությունն օրենքի դաշտ բերելու համար: Իսկապես դա նկատվում է գրեթե բոլոր հայտարարված գործողություններում: Մինչդեռ դրանցից ոչ մեկով նախատեսված օժանդակությունն այն գումարային արտահայտությունը չունի, որ համարվի արդյունավետ գործիք: Ոչ ավելի քան 136 000 դրամն այդ տեսանկյունից փոքր գումար է: Իհարկե այն տնտեսվարող սուբյեկտների համար, միկրոբիզնեսի ներկայացուցիչների, որոնք կհանդիսանան նախագծի շահառու, սա անշուշտ որոշակի հոգսեր կթեթևացնի: Բայց այս իրականությունը Կառավարության հավակնություններին համաչափ չէ: Օրենքի դաշտից դուրս աշխատող տնտեսվարողների համար օժանդակության այս ծավալներից զրկելն արդյունավետ պատժիչ միջոց չէ: Արտակարգ դրության պայմաններում պետության պրոտեկցիոնիզմը պետք է դրսևորվի ողջ ծավալով: Հիմա օրենքից դուրս գտնվողներին, կամ օրավարձով աշխատողներին մերժելու համար պատեհ ժամանակահատված չէ:

Ինչպես ցանկացած ճգնաժամ, այս մեկը ևս վեր է հանում շատ խնդիրներ, բայց դրանց լուծումը լավ կլինի` հետաձգվի և իրականացվի ճգնաժամի հաղթահարումից հետ: Որքան էլ հակասական հնչի, բայց նշված խմբերը երկրի տնտեսական աճում իրենց մասնաբաժինն ունեն:

Կառավարության կողմից մեկնված ձեռքն ի դեմս ընթացիկ նախագծերի, ավելի մեծ արդյունավետություն կունենար համաճարակի ճգնաժամի հաղթահարումից հետո, երբ տնտեսական գործընթացները կրկին վերադարձած կլինեն բնական ընթացք, կլիներ գործունեության ու նաև` եկամուտների հոսքերի որոշակիություն:

Աջակցության ծրագրերի մի մասը միանվագ օժանդակություն են ենթադրում, մի մասը` վարկեր: Միանվագ գումարի չափի արդյունավետությունն ուղիղ համեմատական է սահմանափակումների ժամկետին, ինչը օբյեկտիվ գնահատաման պարագայում, դեռ անորոշ ժամկետով պետք է որ երկարաձգվի: Վարկերն առանձին խնդրահարույց թեմա է, քանի որ ամեն դեպքում, նոր բեռ է նշանակում: Այս պարագայում կա'մ միանվագ օժանդակությունը պիտի լինի շատ մեծ գումար, որ միաժամանակ լուծի նաև Կառավարության հետապնդած ռազմավարական նպատակները, կա'մ օժանդակության ձևը պիտի փոխվի, օրինակ, որոշակի պարտադիր վճարների ներման, սառեցման տեսքով:

Հիմա մենք ունենք քիչ գումարով օժանդակություն այն էլ, երբ ոչ բոլորը կարող են օգտվել դրանից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: