Բիզնեսի աջակցության միանվագ գումարներն այն ծավալը չունեն, որ ռազմավարական խնդիր լուծեն
Կառավարության կողմից աջակցության ծրագրերն այս տեսքով, եթե կիրառվեին ճգնաժամի ավարտից հետո, գուցե հնարավոր լիներ դիտարկել` որպես ռազմավարական խնդիր լուծող միջոցառում:
Կառավարության նիստին վարչապետը կարևոր համարեց տնտեսական օժանդակությունների առկա ռազմավարական նպատակը` իբրև խրախուսանք տնտեսական գործունեությունն օրենքի դաշտ բերելու համար: Իսկապես դա նկատվում է գրեթե բոլոր հայտարարված գործողություններում: Մինչդեռ դրանցից ոչ մեկով նախատեսված օժանդակությունն այն գումարային արտահայտությունը չունի, որ համարվի արդյունավետ գործիք: Ոչ ավելի քան 136 000 դրամն այդ տեսանկյունից փոքր գումար է: Իհարկե այն տնտեսվարող սուբյեկտների համար, միկրոբիզնեսի ներկայացուցիչների, որոնք կհանդիսանան նախագծի շահառու, սա անշուշտ որոշակի հոգսեր կթեթևացնի: Բայց այս իրականությունը Կառավարության հավակնություններին համաչափ չէ: Օրենքի դաշտից դուրս աշխատող տնտեսվարողների համար օժանդակության այս ծավալներից զրկելն արդյունավետ պատժիչ միջոց չէ: Արտակարգ դրության պայմաններում պետության պրոտեկցիոնիզմը պետք է դրսևորվի ողջ ծավալով: Հիմա օրենքից դուրս գտնվողներին, կամ օրավարձով աշխատողներին մերժելու համար պատեհ ժամանակահատված չէ:
Ինչպես ցանկացած ճգնաժամ, այս մեկը ևս վեր է հանում շատ խնդիրներ, բայց դրանց լուծումը լավ կլինի` հետաձգվի և իրականացվի ճգնաժամի հաղթահարումից հետ: Որքան էլ հակասական հնչի, բայց նշված խմբերը երկրի տնտեսական աճում իրենց մասնաբաժինն ունեն:
Կառավարության կողմից մեկնված ձեռքն ի դեմս ընթացիկ նախագծերի, ավելի մեծ արդյունավետություն կունենար համաճարակի ճգնաժամի հաղթահարումից հետո, երբ տնտեսական գործընթացները կրկին վերադարձած կլինեն բնական ընթացք, կլիներ գործունեության ու նաև` եկամուտների հոսքերի որոշակիություն:
Աջակցության ծրագրերի մի մասը միանվագ օժանդակություն են ենթադրում, մի մասը` վարկեր: Միանվագ գումարի չափի արդյունավետությունն ուղիղ համեմատական է սահմանափակումների ժամկետին, ինչը օբյեկտիվ գնահատաման պարագայում, դեռ անորոշ ժամկետով պետք է որ երկարաձգվի: Վարկերն առանձին խնդրահարույց թեմա է, քանի որ ամեն դեպքում, նոր բեռ է նշանակում: Այս պարագայում կա'մ միանվագ օժանդակությունը պիտի լինի շատ մեծ գումար, որ միաժամանակ լուծի նաև Կառավարության հետապնդած ռազմավարական նպատակները, կա'մ օժանդակության ձևը պիտի փոխվի, օրինակ, որոշակի պարտադիր վճարների ներման, սառեցման տեսքով:
Հիմա մենք ունենք քիչ գումարով օժանդակություն այն էլ, երբ ոչ բոլորը կարող են օգտվել դրանից:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ