ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միշուստինը ԵԱՏՄ անդամներին կոչ է արել առաջ անցնող քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարում. ՏԱՍՍ

© Дмитрий Астахов/POOL/ТАСС

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը անհրաժեշտ է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով` կորոնավիրուսի դեմ պայքարիև միասնական շուկայի աշխատանքի ապահովման համար, հատկապես` դրա լոգիստիկ ենթակառուցվածքի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կորոնավիրուսի դեմ պայքարի և տնտեսությանը սատարելու միջոցառումների մի ամբողջ շարք է նախապատրաստել այս դժվարին պայմաններում: Կարևոր է, որպեսզի այդ միջոցները ձեռնարկվեն օպերատիվ կերպովև իսկապես տարածվեն բոլոր ոլորտների վրա, որոնցում հարկ է ակտիվացնել աշխատանքը»,- ասել է Ռուսաստանի կաբինետի ղեկավարը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի է ունենում վիդեոկոնֆերանսի ձևաչափով:
Միշուստինը քանի ընդհանուր խնդիր է նշել:

Այդպես, ըստ նրա, «առաջնահերթ խնդիրը երկրների քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանությունն է»: «Անհրաժեշտ է շարունակել ամրացնել համագործակցությունը սանիտարահամաճարակաբանական ոլորտում, օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակում, ընդ որում, առաջ անցնող քայլեր ձեռնարկել` հիվանդության զանգվածային տարածումը կանխելու համար»,- ասել է նա:

«Պետք է հոգալ, որպեսզի «հնգյակի» երկրները լիովին ապահովված լինեն բոլոր դեղամիջոցներով ու բժշկական սարքերով, որոնք անհրաժեշտ են վարակի դեմ պայքարի համար,և ընդլայնել կորոնավիրուսի թեստավորում»,- շեշտել է ՌԴ վարչապետը:

Նա արձանագրել է, որ «Ռուսաստանն արդեն փոխանցել է թեստ համակարգերը Միության գործընկերներին նման ախտորոշման համար»: «Դրանց օգնությամբ հիվանդության առաջին դեպքեր են հայտնաբերվել, մասնավորապես, Բելառուսում, Հայաստանում և Ղրղզստանում»,- ասել է ՌԴ վարչապետը: Ըստ նրա` «առաջ անցնող միջոցառումները կօգնեն մեղմել վարակվածության գագաթնակետը, այդպես հիվանդանոցները, բժիշկները, ամբողջ առողջապահական համակարգը կկարողանան հաղթահարել գերծանրաբեռնվածությունը»:

Որպես երկրորդ ընդհանուր խնդիր` Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետի ղեկավարը նշել է ««հնգյակի» միասնական շուկայի աշխատանքի ապահովումը, հատկապես` դրա լոգիստիկ ենթակառուցվածքի` փոխադարձ առևտրում ապրանքների մատակարարումների ժամանակ: «Մի շարք որոշումներ արդեն ընդունվել են: Որոշ ապրանքներ ազատվում են ներմուծման մաքսատուրքից. դրանք ախտահանմանև անհատական պաշտպանիչ միջոցներն են, սարքերը, որոնք անհրաժեշտ են ախտորոշման համար, բժշկական սարքավորումներնև նյութերը»,- նշել է Միշուստինը:

Միշուստինը կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքերի կոչ է արել Եվրասիական տնտեսական միության երկրներին: Ռուսաստանի վարչապետը կողմ է հանդես է եկել Միության անդամների համաձայնեցված գործողություններին` «ընդհանուր սպառնալիքին համատեղ դիմակայելու համար»: «ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր երկրների կառավարություններն օպերատիվ կերպով փոխգործակցում են միմյանց հետև ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները` այս վտանգավոր վարակի տարածման դեմ պայքարի համար»,- ասել է նա: Ըստ Միշուստինի` «իրավիճակի վերահսկումն իրականացվում է իրական ժամանակում»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: