Թուրքական թերթը բացահայտել է թուրք պաշտոնյայի սուտը՝ կապված չինական արկղերի վրա Արարատի մասին գրության հետ
Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։
Իսկ գրությունը հետևյալն էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:
Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։
Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել էր, որ իրենք պարզաբանում ստանալու նպատակով դիմել են Անկարայում Չինաստանի դեսպան ԴԵնգ Լիին և Չինաստանի արտգործնախարարությանը։
Ավելի ուշ Աքսոյը հետևյալ հայտարարությունն էր արել. «Չինաստանի դեսպանը մեզ տեղեկացրեց, որ Հայաստան ուղարկված օգնությունը հավաքվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և Երևան է ուղարկվել մի մասնավոր կազմակերպության միջոցով։ Այդ ՏԻՄ ղեկավարության կողմից արկղերի վրա միայն չինարեն գրություններ են եղել, որնցում Արարատ լեռան մասին հիշատակում չի եղել։ Մեզ հաղորդվել է, որ Արարատի վերաբերյալ անգլերեն լեզվով արված գրություններն ավելացվել են ավելի ուշ»։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ սակայն թուրքական «Takvim» թերթի կայքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Չինաստանից ստացված արկղերի վրա հենց ինքնաթիռից իջեցնելու պահին առկա են վերոնշյալ մակագրությունները։ «Հետևաբար, - փաստում է թուրքական թերթը, - Արարատ լեռան վերաբերյալ գրությունը հետո չի ավելացվել, ինչպես պնդում է Չինաստանի դեսպանը, այլ եղել է նախապես՝ դեռ մինչև Չինաստանից ուղարկվելը»։
Հավելենք, որ չինական «Global Times» պարբերականը ևս հաստատել է, որ Արարատի մասին գրությունը ի սկզբանե եղել է արկղերի վրա, ոչ թե հետագայում է ավելացվել։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
