ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է վիրուսի երկրորդ բռնկման ռիսկի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է վիրուսի երկրորդ բռնկման առավելագույն ռիսկի մասին, եթե կարանտինը շատ արագ հանվի, հաղորդում է BBC-ն։

Ջոնսոնն աշխատանքի է անցնում կորոնավիրուսի բարդացումներից ապաքինվելուց հետո։ Հասարակությունն ու բիզնեսը համընդհանուր մեկուսացումից դուրս գալու և նորմալ կյանքին վերադառնալու պլան են սպասում իշխանություններից։

Ելույթ ունենալով Դաունինգ-սթրիթում իր նստավայրի առջև՝ Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել բրիտանացիներին համաճարակի դեմ միասնականություն և վճռականություն ցուցաբերելու համար։ Վարչապետը հայտարարել է, որ Բրիտանիան մոտեցել է Covid-19-ի դեմ պայքարում առաջին՝ առողջապահության համակարգը գերծանրաբեռնվածությունից պաշտպանելու առաջադրանքի կատարմանը։

Ջոնսոնը հավաստիացրել է, որ ինքը, ինչպես ոչ ոք, հասկանում է այն վնասը, որ կարանտինը հասցնում է տնտեսությանը, սակայն այժմ առաջնահերթ խնդիրը համընդհանուր մեկուսացման ձեռքբերումներն ամրապնդելն ու հիվանդության երկրորդ բռնկումից խուսափելն է։ «Զսպեք ձեր անհամբերությունը»,- բիզնեսների սեփականատերերին է դիմել վարչապետը։ Նա հասկացրել է, որ կարանտինից դուրս գալու որոշումը կընդունվի բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններում և առավելագույնս թափանցիկ կդառնա։ «Եթե մենք պահպանենք միասնականության և վճռականության ոգին, ես չեմ կասկածում, որ կհաղթենք»,- ասել է Ջոնսոնը։

Երկուշաբթի վարչապետը կգլխավորի Covid-19-ի դեմ պայքարին նվիրված կառավարության նիստը։ Օրվա ընթացքում նա նաև առանձին կհանդիպի մի շարք նախարարների և այլ պաշտոնյաների հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: