Փոլ Ռոբերտ Իգնատիուս. ազգությամբ հայ ԱՄՆ ռազմածովային նախարարը
Փոլ Ռոբերտ Իգնատիուսը եղել է ԱՄՆ նախկին ռազմածովային նախարարը, հանդիսանում է նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնի վարչակազմում ծառայած `ԱՄՆ-ի պատմության մեջ հայազգի ամենաբարձր կոչման արժանացած զինվորականը:
Փոլ Ռոբերտ Իգնատիուսը ծնվել է 1920 թ. նոյեմբերի 11-ին Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում՝ հայ գաղթականներ` Հովսեփ և Էլիզա Իգնատոսյանների ընտանիքում: Մանկությունից սկսած Փոլը մեծ սեր է ցուցաբերել ռազմական արվեստի նկատմամբ, որը Հովսեփն իր որդուն ներշնչում էր՝ պատմելով տարբեր ռազմական պատմություններ: Ընտանիքի արժանի ապագան ապահովելու համար Հովսեփն, ինչպես և հազարավոր հայեր, առանց հանգստի գիշեր-ցերեկ աշխատում էր: Իր հուշատետրում Փոլը գրում է. «Չնայած այդ դժվար ժամանակներին, հայրս ամեն ինչ արեց, որպեսզի մենք ոչնչի կարիք չունենանք»: Հորս մեծ ջանասիրությունն ու նրա ընկալունակությունը հանգեցրին նրան, որ նա կարողացավ իր սեփական գործը ստեղծել: Գլենդեյլի հայ բնակչությանն ակտիվորեն օժանդակելով՝ Հովսեփը մեծ հարգանք էր վայելում և իր արժանիքների շնորհիվ ընտրվեց տեղական հայ համայնքի ղեկավար:
Փոլի ծնողները տանը խոսում էին իրենց մայրենի լեզվով, բայց երեխաներին չէին ստիպում նույնն անել: Երիտասարդ սերնդի ձուլման գործընթացը Իգնատոսյանների մոտ տեղի ունեցավ բավականին արագ, գրում է All-armenia.com կայքը:
Երբ հայ համայնքը սկսեց ընդլայնվել Գլենդեյլում՝ ստեղծելով մշակութային կենտրոններ, հայազգի արվեստագետները, դերասանները, նկարիչները, գրողները, բոլորը մեծ հաճույքով հավաքվում էին Հովսեփ Իգնատոսյանի տանը: Մշտական հյուրերից էին Ռուբեն Մամուլյանը, Ակիմ Թամիրովը ... Փոլի մայրը՝ Էլիզա Ժամկոչյանը, համարվում էր այդ անմոռանալի երեկոների ոգին: Ի տարբերություն իր ծնողների՝ Փոլը երբեք չի տառապել իր պատմական հայրենիքի հանդեպ կարոտով… մինչ 1988 թվականը, մինչ ավերիչ երկրաշարժը Հայաստանում ...
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի և Հարվարդի բիզնես դպրոցի շրջանավարտի կարիերան համընկնում է քսաներորդ դարում ԱՄՆ պատմության առանցքային ժամանակաշրջանին: Լինելով երիտասարդ լեյտենանտ՝ 1944 թվականին, որպես ԱՄՆ 7-րդ ռազմավարական նավատորմի անդամ, Փոլ Իգնատիուսը մասնակցել է Ֆիլիպինյան դեսանտային լայնածավալ գործողությանը, մասնակել է Ճապոնիայի դեմ ծովային մարտերին, մինչև նրա հանձնվելը 1945 թ.-ին, իսկ Կորեական պատերազմի ընթացքում զբաղվել է թերակղզու ռազմածովային շրջափակման ծրագրի մշակմամբ: 1953 թ.-ին երիտասարդ հայը դարձավ Մարշալ հիմնադրամի խորհրդի անդամ և երկար տարիներ ընդդիմացավ Ամերիկայի 34-րդ նախագահ Էյզենհաուերի՝ Վիետնամում պատերազմ սկսելու մտադրությանը, որի պատճառով էլ լքեց իր պաշտոնը: 1961 թ.-ին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջոն Քենեդիի ընտրվելուց հետո, Փոլ Ռոբերտ Իգնատիուսը զբաղեցրեց ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Մի քանի տարի անց՝ արդեն նախագահ Լինդոն Ջոնսոնի ղեկավարության ժամանակ, նա դարձավ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար, հաղորդում է rusarminfo.ru-ն:
1967 թ. օգոստոսի 4-ի երեկոյան Իգնատիուսի ընտանիքը նստած էր ճաշի սեղանի շուրջ: Հեռախոսի զանգը ոչինչ չէր կանխագուշակում, սովորական ժամ էր սովորական զանգի համար: Հեռախոսին պատասխանեց տան տիրուհին և մի քանի վայրկյանից դեմքը փոխվեց:
Երկրի նախագահի հետ հաղորդակցելու համար հրավիրում էին իր ամուսնուն՝ Փոլ Իգնատիուսին: «Ես որոշեցի ձեզ նշանակել ԱՄՆ ռազմածովային նավատորմի նախարար: Շնորհավորում եմ»,- նախագահ Լինդոն Ջոնսոնը չափազանց լակոնիկ էր: Փոլն այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 1969 թվականը:
Հենց Իգնատիուսի օրոք էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը հասան հիմնովին նոր մակարդակի նորագույն սերնդի էսմինեցների և գծանավերի ստեղծման ոլորտում, իսկ 2013 թվականին Արլի Բերկ DDG-117 դասի ԱՄՆ զինված ուժերի էսկադրային ականակիրը կոչեցին Փոլ Իգնատիուսի պատվին (USS Paul Ignaccius DDG-117):
Հայաստանում 1988թ.-ին տեղի ունեցած երկրաշարժը, երկրի խնդիրները հեռվից հեռու խոցեցին Փոլի սիրտը: Այդ ժամանակահատվածում թոշակառու զինվորականը սկսեց բուռն գործունեություն ծավալել Հայաստանի համար որոշակի օգնություն կազմակերպելու համար: 1990թ.-ին Իգնատիուսը հիմնեց «Միջազգային զարգացման գործակալություն» հումանիտար օգնության բյուրոն, որի ամբողջ գործունեությունը նվիրված էր հայրենակիցներին օգնելուն:
Փոլ Իգնատիուսը մասնակցում է հայկական սփյուռքի կյանքին մինչ օրս, չնայած իր տարիքին, շարունակում է լոբբինգ անել հանուն հայկական շահերի: Անշուշտ, այդպիսի մարդու հեղինակությունը մեծ ազդեցություն է թողնում ամերիկյան ռազմաքաղաքական հաստատությունների վրա: Բացի այդ, Փոլի որդին՝ Դեյվիդ Իգնատիուսը, ամերիկյան լրագրող և գրող է, The Washington Post-ի սյունակագիր, որը նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում հայկական հարցին:
Մի քանի տարի առաջ Փոլ Իգնատիուսն իր ընտանիքի հետ միասին շրջեց պատմական Հայաստանով և այցելեց Հայաստանի Հանրապետություն:
Ինչ-որ առիթով խոսելով Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եկեղեցում, նա խոստովանել է. «Հայկական արժեքները և դաստիարակությունն ինձ միշտ օգնել են, ես երբեք չեմ մոռացել իմ ծնողների, իմ արմատների, իմ ժողովրդի մասին», - գրում է Yerkramas.org-ը:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ