Ագնես Ջոակիմ. Սինգապուրի խորհրդանիշն աճեցրած հայուհի
«Որքան շատ կարելի է օրինակներ բերել այլազգիների կյանքում հայերի մասնակցության վերաբերյալ՝ բարի ու օգտակար մասնակցության: Նույնիսկ Սինգապուրում, ապշած կանգնած էի քաղաքի կենտրոնում՝ հայկական եկեղեցու կողքին, որտեղ գտնվում էր հայերի գերեզմանը՝ XIX դարի սկզբից սկսած մահվան ամսաթվերով: Եվ նրանք այն հայերն էին, ովքեր ստեղծել են Սինգապուրը»,- գրել է պոետ Օլեգ Շետինսկին իր «Ճանաչել Հայաստանն» աշխատությունում:
Սինգապուրի հայկական համայնքը տասյակ տարիների պատմություն ունի: Այդ երկրի հայտնի հայերի թվում են Քաջիկ Մոսեսը, ով 1845 թ. Հիմնադրել է The Straits Times ամսագիրը, Սարգիս եղբայրները, ովքեր 1887թ.-ին հիմնադրել են Raffles հյուրանոցը, չի կարելի չհիշել նաև գիտնական-այգեպան Ագնես Ջոակիմին (Աշխեն Հովակիմյան), ով 1800 –ականների վերջում ստեղծեց բիրմայան Vanda teres և մալայական Vanda hookeriana օրխիդեաների հիբրիդը: Այն ստացավ «Վանդա միս Ջոակիմ» անունը և դարձավ Սինգապուրի ազգային ծաղիկը:
Ագնեսը ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Բարսեգ և Ուրելիա Ջոակիմների հարուստ ընտանիքում: Բարսեգի և Ուրելիայի ընտանիքում կար 11 երեխա. Ագնեսը մեծ աղջիկն էր և ավագությամբ երկրորդ երեխան: Ագնեսի հայրն՝ առևտրային գործակալ Բարսեգը, Սինգապուրում հայտնի բարերար էր: Նա մեծ կարողության և ներդրումների տեր էր, որոնք փոխանցվեցին իր ընտանիքին վերջինիս անսպասելի մահից հետո՝ 1872թ.-ին:
Մայրը՝ Ուրելիան զբաղվում էր այգեգործությամբ: Ագնեսի մորական պապը՝ Իսաիյա Զաքարիան, Սինգապուրի Առևտրային պալատի առաջին անդամներից էր, ինչպես նաև՝ տեղի հայ համայնքի ղեկավարը:
Ագնեսը մոր նման հետաքրքրված էր այգեգոծությամբ և ակտիվ գործունեություն էր ծավալում հայկական համայնքում: Նա Tanjong Pagar-ի ընտանեկան կալվածքի այգում աճեցնում էր սեփական օրխիդեաներ: Մասնակցելով ամենամյա ծաղկային ցուցահանդեսների՝ Ագնեսը ստեղծել է մրցանակների տպավորիչ հավաքածու: 1893-1895թթ. նա սինգապուրյան ամենամյա երեք ցուցահանդեսներին գրավում է ընդհանուր առմամբ 7 առաջին հորիզանական և 15՝ երկրորդ: Ագնեսը ճանաչում ձեռք է բերում 1899 թ.-ին, երբ ցուցահանդեսին ներկայացնում է իր կողմից ստեղծված օրխիդեան, որն ավելի ուշ ստանում է հեղինակի՝ «Վանդա միս Ջոակիմ» անունը: Երեք ամիս անց Ագնեսը քաղցկեղից մահանում է:
Ագնեսին հուղարկավորում են Bukit Timah գերեզմանատանը, իսկ 20-րդ դարի կեսերին նրա գերեզմանաքարը տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցու բակ:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Սինգապուրի հնագույն քրիստոնեական եկեղեցի է: Այն ճանաչվել է՝ որպես ազգային նշանակության հուշարձան և գտնվում է պետական հսկողության ներքո: 1836թ.-ին The Free Press-ը գրել է. «Այս փոքրիկ, բայց էլեգանտ շինությունը հարգանքի է արժանացնում հայերի քաղաքացիական և կրոնական զգացմունքները, քանի որ մենք կարծում ենք, որ շատ հազվադեպ կարելի է հանդիպել նման փոքր համայնքի կողմից բավարար ֆինանսական միջոցների հայթայթում նմանատիպ շինության՝ ճարտարապետության ամենալավ ձևավորված և լավ կահավորված օրինակներից մեկի հիմնադրման համար»,- գրում է Armmuseum.ru-ն:
Շատ տարիներ անց՝ 1947թ.-ին, «Վանդա միս Ջոակիմ» ծաղիկն ընտրվում է՝ որպես Պրոգրեսիվ կուսակցության խորհրդանիշ, իսկ 1981թ.-ին՝ ազգային ծաղիկ, Սինգապուրի խորհրդանիշ:
«Բնության այս հրաշքը՝ «Վանդա միս Ջոակիմ» օրխիդեան այնքան հարմոնիա ու գեղեկցություն է պարունակում, որքան բնորոշ է Սինգապուրին և նրա ազգին: Ես հպարտ եմ, որ Սինգապուրի ազգային ծաղիկը կրում է հայազգի Ագնես Ջոակիմի անունը. չէ որ հիասքանչ Ագնեսի նկատմամբ մեր նուրբ սիրով մեր՝ հայերի անունն ընդմիշտ ձուլվեց սինգապուրցի ազգի պատմությանը»,- Սինգապուր կատարած այցի ժամանակ Պատվո հյուրերի գրքում գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ