ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան-Սինգապուր համագործակցություն. սպասումներն ու իրականությունը

Armenpress

Հայաստանում է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը, ով հոկտեմբերի մեկին կմասնակցի Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Մինչ ԵԱՏՄ միջոցառումը, Սինգապուրի վարչապետը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ամփոփելով հանդիպման արդյունքները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանի և Սինգապուրի միջև կկնքվի ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր:

Հիշեցնենք, որ Կառավարությունը սեպտեմբերի 26-ին հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրմանը: 

Համաձայնագիրը ենթադրում է երկու երկրների միջև առևտրի, ծառայությունների և ներդրումների իրականացման գործընթացների ազատականացում:

Ի՞նչ ունենք այսօր:

Պետք է նշել, որ 2018թ.-ին տարեկան կտրվածքով, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանից դեպի Սինգապուր արտահանման թիվը կազմել է մոտ 679 հազար դոլար, իսկ ներմուծումը՝ մոտ 1,5 մլն դոլար:

Ի՞նչ կտա համաձայնագիրը:

Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանից Սինգապուր արտահանվող ապրանքների նկատմամբ զրոյական մաքսատուրքի սահմանում: Սա որոշակիորեն կնպաստի  դեպի այդ երկիր արտահանման ծավալների աճին: Համաձայնագիրն, անշուշտ, ունի մի քանի դրույթներ, որոնք այս ոլորտում լրացուցիչ աշխուժություն կապահովեն: Օրինակ, այն ներառում է այնպիսի ոլորտներին առնչվող հավելվածներ, որտեղ Հայաստանի կողմից կան որոշակի սահմանափակումներ, այդ թվում՝ սինգապուրցիների համար:  Մինչդեռ փոքր առևտրաշրջանառությունը վկայում է, որ այս ոլորտում  փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների մեծացմանն ուղղված անելիքներ կան, և համաձայնագիրն այս  իմաստով անհրաժեշտ, բայց բավարար միջոցառում չէ:

Սինգապուրի հետ փոխադարձ տնտեսական հետաքրքրության աճին ավելի շատ նպաստ կբերի ԵԱՏՄ- Սինգապուր համաձայնագիրը, որի ստորագրումը նախատեսվում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այս պարագայում Սինգապուրի տնտեսական թիրախը  ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկան է: Հայաստանն առավելագույնս պետք է օգտվի հենց այս համաձայնագրից՝ հայկական տնտեսության նկատմամբ սինգապուրցիների հետաքրքրությունը բարձրացնելու համար:

Սինգապուրի հետ կնքվելիք երկկողմ համաձայնագրի մասով, ավելի շատ կարելի է կենտրոնանալ օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա (ՕՈՒՆ): Սինգապուրյան կապիտալի ներհոսքն ավելացնելու հրամայական ևս ունենք, այս ուղղությամբ տարվեն աշխատանքներ՝ որպես իրավական հիմք՝ ունենալով երկկողմ համաձայնագիրը: Դրան կնպաստի նաև այս տարվա հուլիսին Հայաստանի և Սինգապուրի միջև կնքված կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը: Սակայն միևնույն ժամանակ պետք է ի նկատի ունենալ, որ ներդրումների ներգրավմանն ուղղված գործողությունների մշակման ընթացքում պետք է կարողանալ չեզոքացնել ներդրումային  մի քանի խոշոր ծրագրերի նկատմամբ վերջին մեկուկես տարվա ընթացքում պետական մակարդակով իրականացված ոտնձգությունների ֆոնային հետևանքները մեր երկրի ներդրումային գրավչության վրա, ինչն իրականում շատ դժվար կլինի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: