ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սրբուհի Էլիաս` հայուհի, որը դարձավ Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավորը

«Եթե ընտանիքումս հայկական ինքությունը չլիներ, ես չէի հասնի նման բարձունքների»,- ասել է Սրբուհի Էլիասը` Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավորը:

Սրբուհի Էլիասը, ով Նոր Զելանդիայում առավել հայտնի է որպես Սիան Էլիաս, ծնվել է 1949 թվականին Լոնդոնում: Նրա հայրը՝ Մինաս Էլիասը, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգ էր, իսկ մայրը Հյուսիսային Ուելսից էր: Սրբուհու ծնողները Նոր Զելանդիա են տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր:

1970 թվականին, ավարտելով Օքլենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Սրբուհին ուսումը շարունակում է Սթենֆորդի համալսարանում: Մի քանի տարի անց նա սկսում է աշխատել Օքլենդի իրավաբանական ընկերություններից մեկում, որտեղ էլ աչքի է ընկնում իր բացառիկ ունակություններով:

1984թ.-ին Սրբուհին ստանում է Օքլենդի շրջանի՝ իրավական հարցերով հանձնակատարի պաշտոն: Նա սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ և աստիճանաբար ձեռք է բերում բյուրոկրատական կամայականությունների դեմ մոլի պայքարողի համբավ: 1988 թվականին Էլիասը դառնում է թագավորական փաստաբան նշանակված երկու կանանցից մեկը, հայտնում է Barev Today-ը: 

1990 թվականին իր մատուցած ծառայությունների համար Սրբուհին արժանանում է պետական մեդալի, իսկ 1995 թվականին նշանակվում Գերագույն և Վերաքննիչ դատարանի անդամ:   

«Սիան Էլիասն առաջին կինն է, որ դարձել է Նոր Զելանդիայի Թագավորական դատարանի անդամ: Նա երկաթից ու արյունից է, որը հնարավոր չէ կոտրել ոչ մտքով, ոչ էլ խոսքով», - այս խոսքերով է նրան նկարագրել բրիտանացի լրագրող Լյուկ Հարդինգը:

1999թ.-ին Էլիասը դառնում է առաջին կինն, ում հաջողվում է զբաղեցնել Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի ղեկավարի պաշտոնը (մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էին միայն տղամարդիկ): Այդ պահից սկսած մինչ վերջերս Էլիասը Նոր Զելանդիայի գլխավոր դատավորն էր:  Ավելին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ի հրամանով` Սրբուհին երեք անգամ պաշտոնապես զբաղեցրել է Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետի պաշտոնը, երբ այն թափուր է մնացել:

Սրբուհու դերը Նոր Զելանդիայի հասարակական կյանքում անգնահատելի է: Նրա ամենահայտնի գործերից մեկը Նոր Զելանդիայի բնիկների`պոլինեզիական մաորի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է: Սրբուհու ներդրած ջանքերի շնորհիվ ներկայումս մաորիները կարողանում են հավասար պայմաններում ապրել իրենց սեփական երկրում, հաղորդում է Armenia Discovery-ին

Սրբուհի Էլիասն ամուսնացած է «Ֆլեթչեր Չելենջ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն և Օքլենդի համալսարանի նախկին ռեկտոր՝ Հյու Ֆլեթչերի հետ։ Նրանք երկու որդի ունեն: Չնայած նրան, որ Սրբուհին ներկայումս չի մասնակցում Նոր Զելանդիայի հայկական կազմակերպությունների աշխատանքներին, այնուամենայնիվ, նա միշտ կարևորում է իր հայկական ինքնությունը:

Իր կատարած գործերի շնորհիվ նա այսօր նորզելանդացիների շրջանում բարիդրացիական վերաբերմունք է ձևավորել ինչպես հայերի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: