ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանի կարծիքով՝ գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ

Հայաստանը կարող է ակնկալել իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու համար լավագույն ժամանակաշրջանը չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց առցանց ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե երբ կլինի հստակություն ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ, ո՞ր փուլում են բանակցությունները:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Հանձնաժողովը կքննարկի հարցը: «Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են: Այս պահին, ցավոք սրտի, որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող: Բայց պետք է արձանագրենք, որ նաև էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման, փլուզման պայմաններում մենք կարող էինք և կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և դրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով»,-ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ կշարունակեն աշխատել գործընկերների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: