Տնտեսական բաղադրիչի ընդլայնումն արտաքին քաղաքականությունում կամ մոռացված հինը
Նախորդ շաբաթ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ԱԳ նախարարության 2019թ. գործունեության հաշվետվությունը: Այս հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը «արտաքին քաղաքական գործընթացում ընդգծել է տնտեսական բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը»:
Տնտեսական բաղադրիչի նկատմամբ ուշադրության աճն արտաքին քաղաքականության համատեքստում անհերքելի կարևոր է: Չի բառացվում, որ կարևորագույն նախապայմաններից է` շատ անհրաժեշտ տնտեսական դիվանագիտության ձևավորման ու զարգացման համար: Չի բացառվում նաև, որ մեր երկիրն այս ուղղությամբ որոշակի ձեռքբերումներ արդեն իսկ ունենար, եթե Փաշինյանն ավելի վաղ անդրադառնար, իսկ իրականում` վերդառնար այս հարցին, որը Կառավարության առջև դրված նոր խնդիր չէ:
Բանն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի կարևորությունն ընդգծել է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Ավելին, 2016թ. դեկտեմբերին Խորհրդարանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով:
Այս ամենը հաշիվ առնելով՝ առաջանում է հարցերի շարք. ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս ուղղությունը զարգացնելու նպատակով, արդյո՞ք սպասվող ներդրումների առատության մասին սին խոսակցություններից ավելի ծանրակշիռ ու պտղաբեր չէր լինի հիմնադրված ինստիտուտի զարգացմանը զարկ տալը: Արդյո՞ք նախկինում իրականացված դրական աշխատանքը «դարակներում պահելն» ու ժամանակ անց, որպես նոր նախաձեռնություն ի հայտ բերելը դարձել է այս իշխանության անշրջելի ձեռագիրը:
Արդյո՞ք սա չի նշանակում, որ Հայաստանը նախկինում ունեցել է բավական արդյունավետ արտաքին քաղաքականություն, այնքան արդյունավետ, որ դրա առանձին բաղադրիչներին պարբերաբար վերադարձ է նկատվում…
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
