Մհեր Աղաջանյանն ընտրվել է Արցախի Գլխավոր դատախազ
Մհեր Աղաջանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազ: Քվեարկությունն անցկացվել է այսօր տեղի ունեցած Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:
«Հունիսի 9-ին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը, Արթուր Թովմասյանի նախագահությամբ, գումարել է արտահերթ նստաշրջան: Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ քննարկման է դրվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը:
Անցնելով հարցի քննարկմանը՝ ԱՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է Գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի կենսագրական տվյալները և առաջարկել նրան ընտրել Գլխավոր դատախազի պաշտոնում:
Խոսելով իր ծրագրային դրույթների մասին՝ Մհեր Աղաջանյաննը ընդգծել է, որ հանրության վստահությունն ու աջակցությունն ապահովելու համար գործելու են ավելի հրապարակային ու թափանցիկ՝ պահպանելով նախաքննության գաղտնիության և անմեղության կանխավարկածի սկզբունքը: Անդրադառնալով ԱԺ խմբակցություններում քննարկումների արդյունքներին՝ թեկնածուն նշել է.«Խմբակցություններում հնչած առաջարկություններն ընդունվել են ի գիտություն, և վստահեցնում եմ, որ Ձեր քվեն ստանալու դեպքում հետամուտ եմ լինելու իմ կողմից ներկայացված ծրագրերի իրագործմանն՝ ի շահ Արցախի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի»:
Պատգամավորները թեկնածուին են առաջադրել հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում իրենց խմբակցությունների դիրքորոշումներն են հայտնել Գեղամ Ստեփանյանը («Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն), Արթուր Մոսիյանը («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն) և Արթուր Հարությունյանը («Ազատ հայրենիք» խմբակցություն):
Խորհրդարանն անցել է քվեարկության: Ներկայացնելով արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը նշել է, որ քվեատուփում առկա քվեաթերթիկները բաշխվել են 30 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ: Խորհրդրանի ղեկավար Արթուր Թովմասյանը շնորհավորել է Մհեր Աղաջանյանին Գլխավոր Դատախազի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ տեղի է ունեցել նորընտիր Գլխավոր դատախազի երդման արարողությունը:
Շարունակելով նստաշրջանի աշխատանքը՝ ԱԺ նախագահը հայտարարել է մայիսի 24-ին «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար կազմի փոփոխության մասին, որով խմբակցության ղեկավար է ընտրվել Մարսել Պետրոսյանը, քարտուղար՝ Դավիթ Բաղդասարյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
այլ նյութեր այս թեմայով
- Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի ֆինանսերի նախարար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի...
- Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին է ներկայացրել Արցախի նորանշանակ պետնախարարին Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու...
- Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ քննարկվել են հումանիտար և սոցիալական հարցեր Քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝...
- Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական...
- Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ